Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին աջակցող Վերակառուցման և զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ լիզինգի` որպես ֆիանանսական գործիք ՀՀ-ում կիրառության և տարածվածության վերաբերյալ:

Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Մշակվել է Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, այդ թվում նշված փաթեթով «Ավելացված արժեքի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Նշված փաթեթը շրջանառվել և համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ:

Նշված նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 01.01.2018թ. «Ավելացված արժեքի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքները ուժը կորցրած են համարվելու, անհրաժեշտ է արդեն իսկ համաձայնեցված դրույթները ներառել 01.01.2018թ. ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքում, ինչպես նաև լիզինգի առարկայի գույքահարկի վճարման բեռը տեղափոխել լիզինգառուի վրա:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ տարածքում լիզինգ են իրականացնում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ՈՒՎԿ-ներից՝ 3 -ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը: Լիզինգի հիմնական ուղղություներն են՝ տրանսպորտային միջոցների, արտադրական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը, հանքաարդյունաբերությունը, շինարարական տեխնիկայի լիզինգը:

Լիզինգի կիրառության խոչընդոտներից է հանդիսանում՝

  • լիզինգի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում լիզինգի առարկայի օտարման կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկայի արժեքի որոշումը,
  • ԱԱՀ վճարող չհամարվող ֆիզիկական անձանցից ձեռքբերվող գույքի համար ԱԱՀ հաշվարկումը և վճարումը,
  • Լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման արդյունքում լիզինգատուին, որպես լիզինգի առարկայի սեփականատեր, պարտավորությունների ներկայացումը: Մասնավորապես՝ անշարժ գույքի և ավտոմեքենաների լիզինգի դեպքում գույքահարկի վճարները լիզինգ տրամադրող բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախ ինքնուրույն են կատարում, որպեսզի չխախտեն սահմանված վերջնաժամկետները՝ հետագայում ժամանակ և ռեսուրս ծախսելով լիզինգառուից փոխհատուցում ստանալու համար:

Նշվածը խնդիրներ է առաջացնում լիզինգատուի և լիզինգառուի միջև, քանի որ իրավական առումով, որպես գույքի սեփականատեր, լիզինգատուն է պատասխանատու վերոհիշյալ պարտավորությունների կատարման համար:

Գույքհարկի խնդրից ելնելով, ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Մասնավորապես ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի օրենսդրությունները սահմանում են, որ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների լիզինգով տարամադրման դեպքում գույքահարկ վճարող է ճանաչվում լիզինգառուն, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը սահմանում է, որ գույքահարկի վճարման պարտավորությունը սահմանվում է պայմանագրով կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում գույքահարկ վճարող է համարվում է լիզինգատուն:

Կարծում ենք, որ լիզինգառուին գույքահարկ վճարող սահմանելը կնպաստաի նաև համայնքային բյուջեների հավասար բաշխմանը, քանի որ բանկերը և վարկային կազմակերպությունները գտնվում են Երևան համայնքում, իսկ լիզինգի առարկան, մասնավորապես տրանսպորտային միջոցները փաստացի կարող է օգտագործվել Երևան համայնքից դուրս: 

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների խրախուսմանը, լիզինգի` որպես ֆիանանսական գործիքի, կիրառության և տարածվածության խթանմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:

 

  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Նախագծի կարգավորումներից բխող գործնական կիրառությունը և դրանց ազդեցությունը քննարկվել և համաձայնեցվել է նաև «ԱԳԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի և «ԱԳՐՈ Լիզինգ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի ղեկավարների և մասնագետների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը, հարկային մուտքերի ավելացմանը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                                      ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

  • Обсуждалось

    06.02.2018 - 21.02.2018

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

21.02.2018 11:41

Երեւան 0010, Մ.Մկրտչյան 5

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9367

Принт