ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«------» ---------------------- 2024 թվական N -----Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հիմնադրել «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ:
- Սահմանել, որ «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
- Հաստատել «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը՝ համաձայն հավելված N 1-ի։
- Հաստատել «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 2-ի:
- «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ժաքլին Կարաասլանյանին (անձնագիր`, տրված` ---ի կողմից, 20-- թվականի ---- -ին):
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
- «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
- «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
- «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի պետական գրանցմանը հաջորդող ամսվանից սկսած պահպանման ծախսերն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ------- միջոցառման շրջանակներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան