ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
2023 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-396-Ն օրենքը, որի արդյունքում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում (այսուհետև՝ Օրենք) լրացվել են Կառավարության կողմից մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը, ինչպես նաև սահմանվել է «մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում» հասկացությունը: Միաժամանակ, 2024 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի N 105-Ա որոշմամբ հաստատվել է վերոհիշյալ օրենքի կիրարկումն ապահողով միջոցառումը:
Այսպիսով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում իրականացված փոփոխություններով պայմանովորված՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում), ինչպես նաև Որոշման հավելվածով հաստատված մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգում կատարել ՀՕ-396-Ն օրենքի ընդունմամբ պայմանվորված մի շարք փոփոխություններ:
Միաժամանակ, Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունի համաձայն՝ ազդեցությունը գնահատվում է միայն այն նյութերի արտանետումների համար, որոնց ՍԹԱ-ի նորմատիվները գերազանցվել են` հաշվի առնելով տարբեր նյութերի գումարային ազդեցությունը (վերադրման էֆեկտը): Նշվածի մասով հարկ է նկատի ունենալ, որ մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը օրենսդրության խախտման արդյունքում պատճառված բացասական ներգործություն է, իսկ օրենքի խախտում է համարվում նաև սահմանված դեպքերում առանց ՍԹԱ նորմատիվների գործունեության իրականացումը, ուստի խնդրո առարկա հանդիսացող պարբերությունը ունի լրամշակման կարիք:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել Որոշման մեջ՝ Որոշման նախաբանում լրացնելով լիազորող նորմը, ինչպես նաև Օրենքով սահմանված նոր հասկացության համատեքստում՝ Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «մթնոլորտի վրա տնտեսական գործունեության» բառերը փոխարինելով «մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության» բառերով, ինչպես նաև լրացնել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը գնահատման դեպքերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվող վերահսկողության անխափան ընթացքը:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ուղղակի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
12.04.2024 - 28.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 1469
Принт