Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ներկայացվող նախագծի ընդունման նպատակն է բարելավել «Հայաստանի Հանրապետության դիրքերը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «վարկերի ստացում» ցուցիչի մասով՝ ապահովելով ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների արդյունավետությունը և շարունակականությունը:  

  • Обсуждалось

    05.02.2018 - 01.03.2018

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7732

Принт

Предложения

Gagik Grigoryan

06.02.2018

226-րդ հոդվածի 1-ին մասում ավելացվող նախադասության մեջ գրավը կարող է տարածվել արտահայտությունը ինչ է նշանակում: Եթե նկատի ունեք, որ նշված նախադասության մեջ թվարկված գույքը ևս կարող են գրավի առարկա հանդիսանալ, ապա դա նորություն չէ և շարժական գույքի գրավի ինստիտուտը նույնպես մեր երկրում կարգավորված է՝ չնայած բավարարման նախապատվության որոշակի առանձնահատկությանը: Իսկ եթե այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ անշարժ գույքի նակատմամբ գրավի իրավունքը տարածվում է նաև անշարժ գույքում շարժական գույքի կամ նրան ամրացված շարժական գույքի նկատմամբ ևս, ապա նախ դա անթույլատերելի է: Երկրորդ՝ գոնե գրեք հստակ և հասկանալի, ինչպես նաև նշեք, որ եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Artur Vardanyan

06.02.2018

Այս առաջարկին կտրականապես դեմ եմ, քանի որ յուրաքանչյուր քայլ, որը հեշտացնում է Հայաստանին ավելի խորը թաղել վարկերի մեջ համարում եմ խնդրի սխալ լուծում: Պարզապես անհրաժեշտ է մարել բոլոր վարկերը ու այլևս երբեք վարկ չվերցնել: Իսկ պետությանը ինչ-ինչ պատճառներով գումար անհրաժեշտ լինելու դեպքում, պետք է ուղղակի զարգացնել սեփական (անկախ) երկրի տնտեսությունը:

Узнать больше