Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունմամբ կկարգավորվի, կպարզեցվի և հնարավորինս անխոչընդոտ կիրականացվի քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու գործընթացը, հնարավոր կլինի խուսափել գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար սահմանված ժամկետները և քրեկատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը, և չի խախտվի բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգը։

  • Обсуждалось

    11.04.2024 - 26.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1662

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2024

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 41.1. կետի համաձայն՝ «Եթե անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա հարբժշկական մասնագետները գնահատում են «e» ծածկագրերը բոլոր տարիքի անձանց համար»։ Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև «e» ծածկագրերի գնահատման համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու կարգը և պայմանները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «բժշկասոցիալական կամ» բառերն այն հիմնավորմամբ, որ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումն այլևս սահմանված չէ օրենքով։

Узнать больше