Добавить в избранное

Проект не принят

ՀՀ ճանապարհային ռազմավարություն

Հիմնավորում

 

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ

 

 

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհների ֆինանսավորման նպատակով հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմամբ:

Ներկայումս առաջնային է ներդրումների իրականացումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում: Համագործակցելով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման, կատարելագործման և հետագա  զարգացման համար: Ներկայումս հասունացել է ամբողջական միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որով բնորոշվում են ոլորտի պետական հսկողության զարգացման, տեխնիկական կարգավորման և նոր տեխնոլոգիաների շուկայի զարգացման կանոնները՝ որպես միասնական ծրագրային համալիրի բաղկացուցիչ մասեր։

         Ռազմավարության հիմնական նպատակը՝ ընդհանուր գնահատականներով՝ նվազագույն առկա ծախսումներով (ՀՀ պետական բյուջեից և արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումներով) ճանապարհների բարելավման առավելագույն արդյունքի ստացումն է, որի համար անհրաժեշտ է նախ գնահատել ճանապարհային ցանցի առկա իրավիճակը, վերջին տարիների զարգացման միտումները և ներդրումների ծավալները: Ռազմավարությունն ուղղված է 2018-2023թթ ճանապարհային ոլորտի զարգացմանը:

Ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը հաստատելու մասին>> թիվ ՆԿ-183-Ն կարգադրությունը,   Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թվականների ֆինանսա­վոր­ման ռազմավարությունը հաստատելու մասին>> N873-Ն որոշումը,  ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապե­տության 2014-2025 թվականների հեռա­նկա­­­րա­յին զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին»  N 442-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի <<ՀՀ 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 818-Ն որոշումը:

  • Обсуждалось

    05.02.2018 - 25.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8770

Принт