ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
4 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-330-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով կարգավորվել են սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձարկումների իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանվել է դրույթ առ այն, որ մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:
Բացի այդ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու հիմքերից մեկը հանդիսանում է ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության աստիճանը, հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման մեջ:
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-330-Ն օրենքի 1-ին հոդվածի իրավակարգավորումն առ այն՝ որ ուժը կորցրած է ճանաչվում 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետը, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը լիազորված է հաստատել սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը՝ անհրաժեշտություն է առաջացել նաև ուժու կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N1228-Ն որոշումը:
- 2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է կանոնոկարգել սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքից առանձնացված պահեստային նմուշի այլ ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես՝ պահեստային նմուշը պետական բյուջեի միջոցների հաշվին այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը սահմանող իրավակարգավորումները: Բացի այդ նախատեսվում է նաև փոփոխություններ և լրացումներ կատարել նաև ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության ցուցանիշներում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու հիմքերից մեկը հանդիսանում է նաև ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության աստիճանը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջների, այն է՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքից առանձնացված նմուշի ռեֆերենս լաբորատոր փորձաքննության հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությում ազգային ռեֆերենս լաբորատորիայի բացակայության պայմաններում ապահովել պահեստային նմուշը պետական բյուջեի միջոցների հաշվին այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու հնարավորությունը, որն իր հերթին հանրավորություն կընձեռի բարձրացնել սահմանային պետական վերահսկողության արդյունավետությունը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
-
Обсуждалось
10.04.2024 - 26.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 1307
Принт