«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-ն որոշման մեջ փոփոխություն ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 268-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 268-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
|
|
1. Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 268-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը վերապահելու, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությունը օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է հսկողական գործառույթներ նախարարության կողմից լիցենզավորվող գործունեությունների և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարին` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում առավել արդյունավետ է համարվել աուդիտորական գործունեության հսկողության տեսչության գործառույթները վերապահել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը, որի կազմում վերապահված գործառույթները հնարավոր կլինի իրականացնել բարձր արդյունավետությամբ՝ միևնույն ժամանակ նվազ թվով աշխատակիցների միջոցով: Բացի այդ, Նախագծով նախատեսվում է իրականացվել աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ուղղված բարեփոխումներ: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմում 2013 թվականից ի վեր իրականացվել են նման բարեփոխումներ, որոնց արդյունքում նախարարության հաստիքները պարբերաբար կրճատվել են ընդհանուր առմամբ 152-ով կամ 23%-ով, ինչը չի հանգեցրել ՀՀ ֆինանանսների նախարարության կողմից իրականացվող գործառույթների պակասեցմանը: Միևնույն ժամանակ, անկախ այդ հանգամանքից, նախարարությունում առաջարկվող կառուցվածքային փոփոխություններով և նախարարության ենթակա կառույցների անարդյունավետ գործառույթների կրճատմամբ պայմանավորված, առաջարկում ենք հաստիքները կրճատել ևս 77-ով: Բացի այդ` նախարարությունում շարունակվում են իրականացվել աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, ինչպես նաև աշխատանքային գործընթացների ավտոմատացմանն ուղղված աշխատանքները ինչի արդյունքում լուծարվել են ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում գործող «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀՀ կառավարության 18.11.2016թ. N 1164-Ն որոշում ), «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն (ՀՀ կառավարության 18.11.2016թ. 1177-Ա որոշում), ինչպես նաև «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀՀ կառավարության 30.12.2016թ. 1359-Ն որոշում): Դրանց արդյունքում նախատեսվում է 67, ինչպես նաև ՀՀ ՖՆ աշխատակազմի 10 թափուր հաստիքային միավորի կրճատում` միևնույն ժամանակ ապահովելով վերապահված գործառույթների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ հաստիքային միավորների առկայությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունում շարունակում են իրականացվել համապատասխան կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ևս նախատեսվում են այլ ծախսերի /այսուհետ՝ ծախսեր/ կրճատում: |
|
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Իրավական ակտի ընդունմամբ տվյալ բնագավառում քաղաքականության սկզբունքային փոփոխություններ չեն սպասվում:
4. Կարգավորման նպատակը և բնույթը. ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությամբ՝ նախարարության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման արդյունավետությունը: |
|
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
|
6. Ակնկալվող արդյունքը. Նախարարության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման արդյունավետության բարձրացում: |
|
|
-
Обсуждалось
23.02.2017 - 15.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8587
Принт