Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռուբինա Հարությունյան 18.04.2024 00:47:17 | Եթե վերջին երկու ուսումնական տարիներին 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողի կողմից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները չի ուսումնասիրել սովորողը կարող է ունենալ ուսումնական նյութի յուրացման և քննությունները պատշաճ հանձնելու դժվարություններ: Ուստի առաջարկում եմ, ոչ թե ծնողի համաձայնության պայմաններում չեղարկել քննությունը և առարկաները համարել չուսումնասիրված և չգնահատված, այլ ՀՀԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ ձևավորել հեռավար ուսուցման խումբ, որտեղ ընդգրկվելով սովորողը կկարողանա լրացնել իր բացը տվյալ առարկաներից և պատշաճ հանդես գալ քննության ընթացքում: Հեռավար ուսուցումը պետք է վարեն համապատասխան մասնագետներ, տեսադասերի, սահիկաշարերի և հեռավար ուսուցման այլ մեթոդներ կիրառելով: Ուսուցման յուրաքանչյուր հատվածը կարող է կոչվել մոդուլ և ունենա հետադարձ կապի հնարավորություն: Սովորողը կարող է նաև ունենալ քննության փորձնական հանձնման հնարավորություն օնլայն հարթակում: | Տեսականավորեն դա հնարավոր չէ իրականացնել այն իմաստով, որ, չնայած հաջողած հեռավար ուսուցման համակարգի առկայությանը, անիրատեսական է տվյալ ժամկետու ուսուցումը հեռավար հարթակի միջոցով բոլոր սովորողների համար կազմակերպել այնպես, որ նրանք կարողանան պատշաճ մասնակցել քննություններին և հանձնել դրանք: |