ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
8 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտագրով տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները կարող են ստանալ վարորդական վկայական՝ ազատվելով պետական տուրքի վճարից՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 76-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում են, կամ կորած վարորդական վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու` ելնելով փոխադարձության սկզբունքից` Արտաքին գործերի նախարարության տեղեկանքի հիման վրա: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 4-րդ (վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր) և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորած վարորդական վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում` ցանկի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) փոխադարձության սկզբունքի հիման վրա վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 76-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) ազատելով վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքի անդորրագիր ներկայացնելու պահանջից:
- 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
- 3. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա:
- 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
-
Обсуждалось
03.04.2024 - 18.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Международные отношения
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 1785
Принт