ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
9 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտագրով տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները կարող են ստանալ վարորդական վկայական՝ ազատվելով պետական տուրքի վճարից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1145-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) նպատակն է փոխադարձության սկզբունքի հիման վրա ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) ազատել վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքից:
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմը արդեն իսկ ազատված է այդ տուրքից 2023թ. հուլիսի 6-ի թիվ 1145-Ն ՀՀ կառավարության որոշմամբ:
Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ oրենք) 31-րդ հոդվածի բ) կետի՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով:
- 2. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) կազատվեն ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարից՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
- 4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա:
- 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
-
Обсуждалось
03.04.2024 - 18.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Международные отношения
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 1714
Принт