<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - За
-
9 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքով Կառավարությանը վերապահված է լիազորող նորմեր սահմանելու այն զգայուն ապրանքատեսակների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ այդ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ։ Ընդ որում, զգայուն համարվող այդ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կամ դրանց տարանցիկ փոխադրումը, անկախ այն հանգամանքից տվյալ պահին հանդիսանում են հսկվող ապրանքներ թե ոչ, պետք է իրականացվեն օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրված թույլտվության հիման վրա:
ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N808-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ։
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետությունների օդային տրանսպորտով ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների արտահանման դեպքում մաքսային որևէ ընթացակարգով ձևակերպումներ չեն կատարվում, և Կառավարության սահմանած զգայուն ապրանքատեսակների ցանկում ընդգրկված ապրանքների արտահանումների մասով հսկողական միջոցառումների իրականացման շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում սահմանելու պատասխանատվության դրույթներ առանց համապատասխան թույլատվական փաստաթղթերի այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետության տարածք արտահանելու համար։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է․
1) Կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի (այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների շրջանցմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու (այդ թվում` արտահանմանն ուղղված գործողությունների կատարելու) դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն,
2) տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ,
3) նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային և հարկային մարմինների կողմից։
4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում:
7.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
8․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում սահմանվում են պատասխանատվության նորմեր Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանում դեպքերի համար։
-
Обсуждалось
03.04.2024 - 18.04.2024
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1489
Принт