Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440 - Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետը ու   Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը՝

 

                                                                                                                    Հ ր ա մ ա յ ու մ   ե մ․

 

             1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների  և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի։

             2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

                                  

 ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի

___________ – ի   N ___ Ն հրամանի

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ  ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ  ԹԱՐՄԱՑՄԱՆ

 

  1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների  մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման  և թարմացման հետ կապված հարաբերությունները:
  2. Մետատվյալները ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության  կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
  3. Մետատվյալները ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
  4. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:
  5. Նախարարությունը ստեղծում է Մետատվյալների բազա՝ Մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով։
  6. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները։
  7. Մետատվյալների բազան ստեղծվում և թարմացվում է էլեկտրոնային եղանակով` Նախարարության կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76 - Ն հրամանով սահմանված  հավելվածի Ձևի։
  8. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում։
  9. Նախարարությունն օգտագործում Է Մետատվյալներն իր լիազորություններն իրականացնելու համար, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը ոլորտի լիազոր մարմնին՝ Կադաստրի կոմիտեին։
  10. Նախարարությունը, տարածական տվյալների ենթակառուցվածքների՝ ոլորտային գեոպորտալի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները՝

1) որոնման ծառայություն.

2) դիտման ծառայություն.

3) ներբեռնման ծառայություն.

4) փոխակերպման ծառայություն.

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:

      11․ Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները՝

1) հիմնաբառ.

2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշ:

     12․ Ծառայությունները պետք է ունենան հանրային հասանելիություն էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով։

  • Обсуждалось

    02.04.2024 - 17.04.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Сельское хозяйство, Экономика, Кадастр

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1809

Принт