ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2023ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026Թ.Թ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2023ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026Թ.Թ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի անրաժեշտությունը
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1. հոդվածի՝ համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) նախագիծը: Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին Սևան համայնքի ավագանու՝ 17.05.2023 թվականի N 47-Ն որոշումը ճանաչվում է ուժը կորցրած՝ պայմանավորված նոր պահանջներով, և անհրաժեշտություն է առաջացել ընդունելու նոր որոշում:
2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է 2024-2026 ֆինանսական
տարիների համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 - 2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:
Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը:
Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են անապահով ընտանիքներին, թոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների համար լուծում պահանջող խնդիրները:
Ծրագրերի գծով եկամուտների և ծախսերի կանխատեսում
Կարևորվում է`
- համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների` մշակույթի տների, գրադարանների, երաժշտական և արվեստի դպրոցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները,
- ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները,
- բազմաբնակարան շենքերի սպասարկման, տանիքների վերանորոգման ու ամրացմանն ուղղված ծրագրերի մշակման,հաշվառված ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը:
ՄԺԾԾ հիմնական նպատակն է՝ ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ երեք տարվա բյուջեի ծախսային ծրագրերի ֆինանսական գնահատականը: Տվյալ ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը, և թե ինչպես են դրանք նպաստելու տեղական ինքնակառավարման մարմնի նպատակների և թիրախների իրագործմանը: Պետք է ներկայացնել նաև նախատեսված ծրագրերի ֆինանսական գնահատականը և հիմնավորել դրանք:
Համայնքի ՄԺԾԾ-ն բաղկացած է երկու մասից՝
- համայնքի եկամուտները շարադրող մաս,
- համայնքի` հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:
Եկամուտները շարադրող մասը, որը ենթարկվել է էական փոփոխության, պարունակում է առաջիկա երեք տարիների համար եկամուտների մասին բովանդակային ու հաշվարկային հիմնավորումներ, եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն, երեք տարվա կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ:
Ծախսային քաղաքականությունը, որը նույնպես էական փոփոխության է ենթարկվել ավելացման տեսակետից, պարունակում է այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել իրականացվելիք ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև այն ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն իրագործվող ծախսերի վրա:
Սևան համայնքի համար առաջիկա տարիներին կարևոր է տնտեսական միջոցառումների իրականացումը, եկամուտների ու բոլոր այլ ռեսուրսների նպատակային վերաբաշխումը, բնակչության բարեկեցության աճը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության վարման արդյունքում՝ աղքատության հաղթահարումը: ՄԺԾԾ-ն իրենից ենթադրում է գործընթացային ծրագիր, որն էլ, ըստ էության, իրենից ներկայացնում է քաղաքականությունների ձևակերպում-պլանավորում:
2024-2026թվականների համար ծրագրերի կանխատեսումը
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքները հնարավորություն են ընձեռնում՝ ֆինանսական հնարավորություններից ելնելով, յուրաքանչյուր տարվա ընթացքում համայնքի բյուջեում կատարել համապատասխան ոլորտային տեղաշարժեր, ճշտել ծրագրերը, ծրագիրը համապատասխանեցնել ֆինանսական հնարավորություններին և ապահովել նախատեսվող ծրագրի իրականացում, որոնք յուրաքանչյուր տարվա համար ներառում են սուբվենցիոն ընթացիկ տեղական և դոնոր կազմակերպությունների միջոցով և համայնքային համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Ծրագրերը ներառվում են համայնքի տարեկան աշխատանքային պլանում:
ՈՐՈՇՄԱՆ նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին:
ՈՐՈՇՄԱՆ նախագծի ընդունման համար այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- Սևան համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետներ:
-
Обсуждалось
29.03.2024 - 15.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
Просмотры 1581
Принт