««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծեր
-
7 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
««Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից:
Սիգ ձկնատեսակի պահպանության, բնականոն վերարտադրության ապահովման գործընթացը բխում է նաև «Կենդանական աշխարհի մասին» և «Սևանա լճի մասին» օրենքներից բխող կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության խնդիրներից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Համաձայն նախագծերի՝ արդյունագործական որս իրականացնող ձկնորսին Սևանա լճի տարածքը տնօրինողի կողմից տրվում է տեղեկանք՝ արդյունագործական որսի չափաքանակների վերաբերյալ, որը հավաստում է որսի օրինականությունը: Տեղեկանքը կհամարվի վաճառքի/ իրացման և արտահանման դեպքում որսի օրինականությունը հավաստող փաստաթուղթ և կհամարվի վաճառքի իրականացման դեպքում՝ պարտադիր պահանջվող՝ ուղեկցվող փաստաթուղթ: Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունից արտահանման ժամանակ Սևանա լճում ձկան և խեցգետնի սննդամթերքի համար բեռի ծագումը հավաստող փաստաթուղթ սահմանել նաև տարածքը տնօրինողի՝ «Սևան»ազգայի պարկի կողմից տրված արդյունագործական որսի չափաքանակների վերաբերյալ տեղեկանքը:
Նախատեսվում է սահմանել Սևանա լճում ձկան և խեցգետնի (ինչպես վերամշակված, այնպես էլ՝ չվերամշակված) սննդամթերքի արտահանման դեպքում, ի լրում հայտին կից ներկայացվող փաստաթղթերի, արդյունագործական որսի չափաքանակների համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ, որը կտրամադրի Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը՝ շրջակա միջավայրի նախարարությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Կենսապաշարի պահպանությունն ու օգտագործումն առավել կանոնակարգված և վերահսկելի կդառնա:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
««Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման եվ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեվ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
28.03.2024 - 18.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1757
Принт