ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:
Պայմանավորված անհրաժեշտությամբ, ինչպես նաև այն իրողությամբ, որ Սևան համայնքի ղեկավարին դիմում են արցախյան պատերազմների մասնակիցներ, զինհաշմանդամներ, սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ, կարիք է առաջացել սահմանել կարգ, որը կհստակեցնի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքի արտոնությունների սահմանումը՝ այն դարձնելով հասցեական և թիրախային:
- Ներկա վիճակը և առկա խնդիրները
Մինչ այժմ Սևան համայնքի ավագանին համապատասխան որոշումների միջոցով սահմանում է գույքահարկի և փոխադրամիջոցների գծով արտոնություններ՝ հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը և մայր գումարի վճարումների վերաբերյալ անդորրագրերի առկայությունը, որը առկա խնդիրը չի կարող լուծել ամբողջովին:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումից հետո արտոնությունների սահմանումը կլինի կանոնակարգված և հստակեցված, կգործեն միասնական չափորոշիչներ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի մասնագետներ.
-
Обсуждалось
27.03.2024 - 14.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
Просмотры 1496
Принт