Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառա­վարության որոշման նա­խագծի ընդունումը պայմանավորված է «Ազգա­յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտան­գու­թյան մարմինների մասին» օրենքներում կատարված փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 11-ի N 232-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու անհրա­­­ժեշտությամբ:

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել են «Ազգա­յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուններ կատա­րելու մասին» ՀՕ-1 և «Ազգային անվտան­գու­թյան մարմինների մասին» օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՕ-2 օրենքները, որոնց համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի­սա­նում։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը սահմանող Կառավարության որոշման հավելվածում:

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կառավարության որոշման դրույթների համապատասխանեցումն օրենքների պահանջներին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    26.03.2024 - 10.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1393

Принт