«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
9 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգըհաստատելու մասին» N 1510-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը «փրկարար ծառայողների» բառերից հետո լրացնել «,պրոբացիայի ծառայողների» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.5-րդ կետով.
«1.5. Հաստատել պրոբացիայի ծառայողների կատարողականի գնահատման կարգը` համաձայն N 4 հավելվածի։
3) որոշումը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն N 1 հավելվածի.
- Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պրոբացիայի ծառայողների կողմից կատարված փաստացի աշխատանքները գնահատվում են անմիջական ղեկավարի դրական կամ բացասական եզրակացությամբ՝ հիմք ընդունելով ծառայողի կողմից ներկայացված հաշվետվությունը։ Դրական եզրակացությունը գնահատվում է 70-100 միավորի սահմաններում, իսկ բացասականը՝ մինչև 70 միավոր։
- 2024 թվականի կատարողականի տարեկան գնահատական է համարվում սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշված գնահատականի և սույն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով որոշված գնահատականի թվաբանական միջինը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ 2024 թվականի համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
---------------N -Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման»
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
- Սույն կարգով սահմանվում են պրոբացիայի ծառայողների (այսուհետ՝ ծառայող) կատարողականի գնահատման առանձնահատկությունները:
- Կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները և այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է:
- Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմվում է անմիջական ղեկավարի և ծառայողի կողմից համատեղ:
- Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում Կառավարության ծրագրով և ոլորտային ռազմավարություններով պրոբացիայի ծառայության համար սահմանված նպատակները և խնդիրները, տվյալ ստորաբաժանման (բաժնի) իրավասություններին առնչվող, տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված նպատակները և խնդիրները, ինչպես նաև տվյալ ծառայողի պաշտոնի անձնագիրը:
- Աշխատանքային ծրագրում պետք է ընդգրկվեն ծառայողի կողմից փաստացի իրականացվող աշխատանքները, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներին (վերապատրաստում, սեմինար, դասընթաց, գիտական և գիտատեխնիկական գործունեություն, այլ միջոցառումներ) մասնակցության վերաբերյալ տվյալները:
- Յուրաքանչյուր ծառայողի համար տարեկան աշխատանքային ծրագիրը հաստատում է անմիջական ղեկավարը: Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը: Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմվում և անմիջական ղեկավարի ստորագրությամբ հաստատվում է՝ համաձայն N 1 ձևի: Աշխատանքային ծրագրում, ըստ անհրաժեշտության, անմիջական ղեկավարի և ծառայողի հետ համատեղ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հաստատվում են անմիջական ղեկավարի կողմից։
- Աշխատանքի նոր ընդունված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։
- Կատարողականի գնահատումն իրականացվում է e-probation էլեկտրոնային համակարգի միջոցով` հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացնելը և մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներին մասնակցելը:
- Ծառայողի կատարողականը գնահատվում է անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ հիմք ընդունելով ծառայողի կողմից ներկայացված ինքնագնահատման մասին թերթիկը՝ համաձայն N 2 ձևի և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները:
- Այն դեպքում, երբ ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև կիսամյակի ավարտը, նրա կատարողականը գնահատվում է աշխատանքից ազատման օրը։ Մեկ կիսամյակի ընթացքում նույն մարմնում պաշտոնի փոփոխության դեպքում կատարողականի գնահատումը կատարվում է յուրաքանչյուր պաշտոնում կատարած աշխատանքների համար։
- Յուրաքանչյուր ստորաբաժանման (բաժնի) կատարողականի գնահատման ցուցիչները հաստատվում են տվյալ ստորաբաժանման (բաժնի) ղեկավարի աշխատանքային ծրագրով, որը համարվում է տվյալ ստորաբաժանման (բաժնի) աշխատանքային ծրագիրը։ Կատարողականի գնահատման ցուցիչները պետք է բնութագրեն Կառավարության ծրագրով և ոլորտային ռազմավարություններով պրոբացիայի ծառայության համար սահմանված նպատակների և խնդիրների, տվյալ ստորաբաժանման (բաժնի) իրավասություններին առնչվող, տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների պատշաճ իրականացման մակարդակը (ակնկալվող արդյունքը), ինչպես նաև մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներին մասնակցությամբ ակնկալվող արդյունքը:
- Կատարողականը գնահատվում է 70-100 միավորի սահմաններում: 95-100 միավորը համարվում է գերազանց արդյունք, 85-94 միավորը` լավ արդյունք, 70-84 միավորը՝ բավարար արդյունք, 70 միավորից ցածրը՝ անբավարար արդյունք։ Կատարողականի գնահատման համար նախատեսված 100 միավորից 70-ը հատկացվում է փաստացի իրականացվող աշխատանքների գնահատմանը, 30-ը` մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներին մասնակցությանը: 70-100 միավորը համարվում է կատարողականի դրական գնահատական, իսկ 70-ից ցածրը՝ բացասական։
- Փաստացի իրականացվող աշխատանքների գնահատման համար նախատեսված 70 միավորից աշխատանքային ծրագրով նախատեսված յուրաքանչյուր անվան աշխատանքի համար հատկացվում է առավելագույնը 10 միավոր, որից 3-ը` աշխատանքները ժամանակին, 3-ը` աշխատանքները ամբողջ ծավալով, իսկ 4-ը` պատշաճ որակով իրականացնելուն: Եթե աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թիվը (անվանումը) պակաս է 7-ից, ապա 70 միավորից մնացած մյուս միավորների ընդհանուր հանրագումարը բաժանվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թվի միջև, որի արդյունքում ստացված միավորը հավասարապես հատկացվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող յուրաքանչյուր աշխատանքին` աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով և պատշաճ որակով իրականացնելուն հատկացնելով (գնահատելով) հավասար միավորներ:
- Կատարողականի տարեկան գնահատման դրական արդյունքները հիմք են ծառայողների պարգևատրման, վերապատրաստման կարիքների գնահատման, ծառայողների նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին», «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքներով սահմանված խրախուսանքի տեսակների կիրառման համար:
- Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները սույն հավելվածի 12-րդ կետով սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու ծառայողի լիազորությունները:
- Կատարողականի տարեկան գնահատականը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է։
- Կատարողականը գնահատելիս և հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կազմելիս անմիջական ղեկավարը և ծառայողը համատեղ քննարկում և որոշում են ծառայողի հետագա աշխատանքի արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումները։
Ձև N 1
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
(պաշտոնի անվանումը)
N |
Աշխատանքի (միջոցառման) անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողականի գնահատման ցուցիչը |
Մեկնաբանություն/ բացատրություն տրված գնահատականի համար |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Անվանում 1. |
|
||
2. |
Անվանում 2. |
|
||
3. |
Անվանում 3. |
|
||
4. |
Անվանում 4. |
|
||
5. |
Անվանում 5. |
|
||
6. |
Անվանում 6. |
|
||
7. |
Անվանում 7. Այլ ընթացիկ կամ չպլանավորված աշխատանքներ |
|
|
|
8. |
Մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներ
|
|
|
|
|
Ընդամենը |
|
X |
|
Պետական ծառայողի ստորագրությունը
Անունը, հայրանունը, ազգանունը |
_______________________ |
Անմիջական ղեկավարի ստորագրությունը
Անունը, հայրանունը, ազգանունը |
______________________»: |
N 2 ձև
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
(պաշտոնի անվանումը)
N |
Աշխատանքի (միջոցառման) անվանումը |
Կատարողականի գնահատման ցուցիչը |
Մեկնաբանություն/ բացատրություն տրված գնահատականի համար |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Անվանում 1. |
|
|
2. |
Անվանում 2. |
|
|
3. |
Անվանում 3. |
|
|
4. |
Անվանում 4. |
|
|
5. |
Անվանում 5. |
|
|
6. |
Անվանում 6. |
|
|
7. |
Անվանում 7. Այլ ընթացիկ կամ չպլանավորված աշխատանքներ |
|
|
8. |
Մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներ
|
|
|
|
Ընդամենը |
X |
|
Պետական ծառայողի ստորագրությունը
Անունը, հայրանունը, ազգանունը |
_______________________ |
-
Обсуждалось
26.03.2024 - 10.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Пробация
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1489
Принт