Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

««Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության որոշման հավելվածներում ՀՀ դրոշի և զինանշանի՝ տարբեր գունային մոդելներով արժեքներում առկա է գույնի և գույնին համարժեք թվային արժեքի անհամապատասխանություն։

Կարմիրի, կապույտի և նարնջագույնի գունային արժեքները չեն համապատասխանում ՀՀ դրոշում և զինանշանում առկա կարմիրին, կապույտին և նարնջագույնին։ ՀՀ պետական գերատեսչությունները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, օտարերկրյա պետությունները, օգտվելով ՀՀ պաշտոնական աղբյուրներից, ՀՀ դրոշ և զինանշան պատվիրելիս հաճախ կանգնում են խնդրի առջև, երբ պատվիրված դրոշի կամ զինանշանի գույները չեն համապատասխանում ՀՀ դրոշի և զինանշանի իրական գույներին։

  1. Ակնկալվող արդյունքը

Փոփոխությունների ընդունման դեպքում կապահովվի ՀՀ դրոշի և զինանշանի միասնական չափանիշների կիրառումը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

  1. 4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Обсуждалось

    25.03.2024 - 09.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Конституционное и административное законодательство

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2331

Принт

Предложения

Արսեն Գալստյան

31.03.2024

Անընդունելի է դրոշի փոփոխությունը։ Հազարավոր մարդիկ են զոհվել այդ րոոշը ձեռքին և հողարկավորվել այդ դրոշով։ Ամբողջ աշխարհը մեզ այդ դրոշով գիտի, դա մեր խորհրդանիշն է հարգել և սրբորեն պահել է պետք։

Узнать больше