ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
10 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________2024 թվականի N ________ Լ
ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Թույլատրել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման շրջանակներում ձեռք բերված հողերը տնօրինելու և տիրապետելու (վաճառել կամ վարձակալության հանձնել):
- Սույն որոշման 1-ին կետով սահմանված առանձին գույքային միավոր հանդիսացող կամ միավորված հողամասերը վաճառել կամ վարձակալության հանձնել՝ չբաժանելով առանձին գույքային միավորների:
- Սահմանել, որ՝
- կազմակերպության կողմից ձեռք բերված հողամասերը չեն կարող վաճառվել ձեռքբերման և դրանց վրա իրականացված ծախսերի (պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ընթացիկ ծախսերի գծով և այլն) արժեքից պակաս արժեքով, իսկ միավորված հողամասի դեպքում՝ հողամասերի հանրագումարային և դրանց վրա իրականացված ծախսերի (պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ընթացիկ ծախսերի գծով և այլն) արժեքից պակաս արժեքով.
- կազմակերպության կողմից ձեռք բերված հողամասերը կարող են տրամադրվել վարձակալության (վճարը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից) մինչև մեկ տարի ժամկետով:
- Կազմակերպությունը սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործարքներից ստացված գումարները տասնօրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
- Կազմակերպությունը սույն որոշման ընդունումից հետո երկամյա ժամկետում ապահովում է սույն որոշումից բխող գործողությունների իրականացումը:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից երկու ամիս առաջ, չվաճառված հողերի առկայության դեպքում, կազմակերպել քննարկում շահագրգիռ կողմերի հետ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ չվաճառված հողերի հետագա տնօրինման և տիրապետման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
25.03.2024 - 12.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1944
Принт