Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմինե Դունամալյան 24.03.2024 22:51:34 Հրաշալի նախագիծ է։ Կխթանվի առողջ ապրելակերպը, կնվազեն ողբերգական մահվան դեպքերը, անապահով ընտանիքների շատ երեխաներ հնարավորություն կունենան լողով զբաղվելու։ Բայց առաջարկում եմ, որ հմուտ մարզիչներ ընտրվեն, որոնք կունենան բարձր որակավորում, փորձ մեծ խմբի հետ աշխատելու, պատասխանատվության բարձր զգացում։ Մարզիչից բացի լողավազանում գտնվի մարզիչի օգնական, որը կհսկի լողավազանում գտնվող երեխաների շարժը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, խմբերի հետ կաշխատեն մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները:
2 Աննա Հարությունյան 29.03.2024 09:40:08 Նախագիծը բավականին լուրջ քայլ է դպրոց- սպորտ համատեքստում։ Առողջ ապրելակերպը դարի հրամայականն է։ Առաջարկում եմ ոլորտին գիտակ, փորձառու մասնագետներ ներգրավել ծրագրում, որպեսզի ֆինանսական ահռելի ծախսի հետ մեկտեղ օգուտը սպասեցնել չտա իրեն։ Փորձառու մասնագետներից է մեծապես կախված մեր պատանիների հետագա հաջողությունները։ Ինչքան էլ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան լողավազաններ կառուցվի, մեկ է առանց բանիմաց և փորձառու մասնագետի դա չի ունենա իր ցանկալի գրավչությունը։ Պետք է կառույցները կարողանան մշտական կապ պահպանել դպրոցների հետ, կազմակերպեն հանդիպումներ, սեմինար- քննարկումներ, որ ծրագիրը ավելի ընկալելի լինի բոլորի համար։ Խրախուսելի են նմանատիպ ծրագրերը։ Առաջարկներն ընդունվել են ի գիտություն, խմբերի հետ կաշխատեն մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները:
3 Աննա Հարությունյան 29.03.2024 09:42:44 Կայուն զրգացման տեսակետից մեծ քայլ է։ մարզերում նմանատիպ կառույցների ստեղծումը վարչատարածքային բաժանման համատեքստում համաչափ զարգացում է խոստանում։ Որպես առաջարկ կնշեմ, որ ցանկալի է կառույցները տեղակայելիս չկենտրոնանաք մարզկենտրոնների վրա միայն։ Հաշվի առեք մնացած քաղաքները նույնպես, հատկապես այն քաղաքները, որոնք սպասարկում են մեծ թվով համայնքների։ Ծրագիրը փորձնական է, ակնկալվում է չափորոշիչներին համաատասխանող լողավազանների, հետևապես նաև լողով զբաղվողների թվի աճ :