«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտություն |
|
2017 թվականի հունիսի 6-ին Կողբ համայնքում անցկացված սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստում ՀՀ Նախագահի կողմից հանձնարարվեց ուսումնասիրել սահմանամերձ համայնքների ուսանողների թվաքանակը և տալ ուսման վարձավճարների զեղչի առաջարկություններ՝ գերազանցությամբ սովորողների համար 60 տոկոս, իսկ մյուս ուսանողներին՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորության մասին: Վերոգրյալ հարցերի իրավական կարգավորման նպատակով նախատեսվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացում: Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ դրույթը 2017 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
2017 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում են 945 ուսանողներ, նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, նրանց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135,397,740 դրամ: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը գերազանց առաջադիմությամբ սովորողներն են, ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18,275,700 դրամ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
Կարևորելով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման հավելված 1-ով հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների մասնագիտական կրթություն ստանալու նպատակով նրանց ընտանիքների սոցիալական բեռի որոշակի թեթևացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ սահմանամերձ գյուղերի համար հնարավոր արտոնությունների սահմանման ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը նախատեսվում է հիշյալ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագիծն ունի սոցիալական բնույթ և նպատակը սահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելն է: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցում |
-
Обсуждалось
31.01.2018 - 23.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 9320
Принт