ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
8 - Против
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը: Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):Ցանկի 6-րդ կետով սահմանվել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմին սահմանվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:Նախագծով առաջարկվում է սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման և պահման հետ կապված հարաբերությունները, կազմվող փաստաթղթերը, գրանցամատյանի ձևը, հաշվառման եղանակը, դեպքերը, ընթացակարգը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, կապահովվի վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումը և պահումը՝ հետագայում այն օգտահանելու և ոչնչացնելու նպատակով:
-
Обсуждалось
22.03.2024 - 07.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 1335
Принт