Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Обсуждалось

    19.03.2024 - 03.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1969

Принт

Предложения

Մեծ Մասրիկի միջն. դպրոց

21.03.2024

«Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալ» գլխում երեք անգամ նշված է «ընկերություն» բառը պետք է լինի «հաստատություն»:

Մեծ Մասրիկի միջն. դպրոց

21.03.2024

Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում «բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում» պահանջը, կարծում ենք, խիստ սահմանափակում է պաշտոնին հավակնելու հնարավորությունները: Առաջարկում ենք տնտեսագիտության ոլորտի փոխարեն դնել ստաժի պահանջ:

Մեծ Մասրիկի միջն. դպրոց

21.03.2024

Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում ոչ իմպերատիվ ոճով նշված է «Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնին նշանակվում է այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում»: Մինչդեռ մայր որոշման գրեթե բոլոր «Որակավորման պահանջը» բաժիններում ամրագրված է՝ «պետք է ունենա» բառակապակցությունը:

Узнать больше