ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
5 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
1.Անհրաժեշտությունը
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։
2.Ընթացիկ վիճակը և խնդիրները
Գործող իրավական կարգավորումներում նախագծով ներկայացված դրույթները իրենց ոչ ամբղջական ամրագրումն ունեն ենթաօրենսդրական և ներքին ակտերի մակարդակում, իսկ ոլորտի արդիականացման հանձնառության շրջանակներում արդիական է դառնում դրանց օրենսդրորեն ամրագրման անհրաժեշտությունը։
3.Կարգավորման նպատակը
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված դրույթների արդյունավետ կիրարկման նպատակով՝ համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և ՀՀ վարչապետի 2021թ. հունիսի 1-ի որոշմամբ հաստատվել է ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 300-ից ավելի միջոցառումներից։ Դրանք, ի թիվս հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտների, վերաբերվում են նաև ենթակառուցվածքների ոլորտին և միտված են արդիականացման նոր շրջափուլ սկսել Եվրոպական միության նորմատիվային չափանիշներին մոտարկելու միջոցով։
Հայաստանի Հանրապետության նշված հանձնառությանը համապատասխան ձեռնարկված բարեփոխումների շրջանակում մշակվել է սույն օրենքի նախագծը, որը նախատեսում է մի շարք կարգավորումներ երկաթուղային տրանսպորտում աշխատանքների իրականացման, անձնակազմի պատրաստման, վերապատրաստման, որակավորման և ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառում։
Նախագծով առաջարկվում է երկաթուղային տրանսպորտին վերաբերող օրենսդրությունում ներառել նոր հասկացություններ, կանոնակարգել և նոր մակարդակի բարձրացնել մի կողմից ծառայություններից օգտվող անձանց, կազմակերպությունների և մյուս կողմից՝ երկաթուղու փոխհարաբերությունները, երկաթուղային տրանսպորտով միջազգային փոխադրման ծառայություններին ներկայացվող որակի չափորոշիչները, փոխադրման ընթացքում պատճառված վնասի և մահվան դեպքում պատասխանատվության հետ կապված հարաբերությունները։
Օրենքի նախագիծը նախատեսում է նաև դրույթներ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների անվտանգ երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցներին ներկայացվող պահանջներին և նրանց որակավորման ընթացակարգերի վերաբերյալ։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկաթուղու ոլորտի օրենսդրության ներդաշնակեցում:
6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսային և եկամտային մասի ավելացման մասով հաշվարկը բացակայում է՝ համապատասխան վիճակագրական տվյալների բացակայության պատճառաբանությամբ։
7.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամը ենթադրում է ՀՀ գործադիր մարմնի ճյուղային ոլորտում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում։
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 666-Լ որոշման հետ։
-
Обсуждалось
18.03.2024 - 03.04.2024
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1455
Принт