Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա իրավիճակը

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թ․-ի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի համաձայն` ՀՀ կառավարության կառուցվածքում ձևավորվել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, իսկ 2023 թվականի հունվարի 28-ին ուժի մեջ է մտել «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարները հաստատում են իրենց կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 15-ի թիվ 270-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ներքին գործերի նախարարության կանոնադրության համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկված են ՀՀ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումները, Նախարարության գրասենյակը (Պետական ռեզերվների գրասենյակ), ենթակա պետական մարմինները (Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը) և կազմակերպությունները։ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 173 որոշման հենքի վրա ընդունվել է ՀՀ ոստիկանության պետի 2020թ․ հոկտեմբերի 27-ի թիվ 11-Ն հրամանը, որով հաստատվել է ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, ինչը ներկայումս չի արտահայտում գործող օրենսդրական պահանջները, ուստի «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պահանջի լիարժեք ապահովման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով հաստատել ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը։

Այս համատեքստում անհրաժեշտ է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 27․10․2020թ․ թիվ 11-Ն հրամանը: 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Սույն հրամանների ընդունման արդյունքում կապահովվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջը։ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կհաստատվի ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը։

Միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվի ՀՀ ոստիկանության պետի 27․10․2020թ․ թիվ 11-Ն հրամանը: 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Սույն հրամանների ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Չունի։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    15.03.2024 - 30.03.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Безопасность, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1635

Принт