Աննա Հարությունյան
27.03.2024
Հետագա տարիներին կարելի է ծրագրում պետական միջոցերի հաշվին ավելացնել անվճար տեղերի քանակը և կրթաթոշակի ստացման հնարավորությունները։
9 - За
1 - Против
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծն (այսուհետ՝ Նախագիծ) ընդունվում է Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
Բուհերի կամ գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:
2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր մնացել 40 տեղ /24 առկա և 16 հեռակա/), որից 46-ը առկա և 20-ը հեռակա ուսուցման համակարգում:
Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել.
1) գերատեսչությունների ներկայացրած հայտերը՝
2) հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (հրապարակված հոդվածներ, գիտական աստիճան և այլն),բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների /ըստ հաստիքացուցակի/ թվաքանակը, տարիքային շեմը /65-ից բարձր/, սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,
4) նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
5) մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:
2023-2025 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) նախատեսվել է հատկացնել 235 անվճար տեղ, որից 200-ը առկա և 35-ը հեռակա ուսուցմամբ, ինչպես նաև ևս 35 տեղ նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում ընդունելության համար:
2023/2024 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին տրամադրվել է 20-ը (57.14%-ը):
Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը գիտությունն է: Երիտասարդ կադրերին գիտության ոլորտում ներգրավելու նպատակով ներդրվել են մրցութային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ասպիրանտուրայի սովորողները, սակայն վերջին տարիներին ասպիրանտուրա ընդունվողների թիվը նվազում է:
Վերջին տարիների ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ համալրվում են հատկացված տեղերի 60-ից 70 տոկոսը:
Մտավախություն կա, որ հնարավոր է 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում ևս հատկացված տեղերը ամբողջությամբ չհամալրվեն, այնուամենայնիվ 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել 270 անվճար տեղ, որից 180-ը առկա և 90-ը հեռակա:
Նախագծով ավելացվել է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերը, սակայն այն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորող ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում (հաշվարկը կցվում է):
Եվրոպական Միության Էրազմուս+-ի շրջանակներում իրականացվող «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում (GeoTAK)» դրամաշնորհային ծրագրի մասնակից բուհերը՝ Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր իրականացնելու վերաբերյալ համաձայնագիր են կնքել, որի բարեհաջող իրականացումը կարող է նախադեպ դառնալ միջբուհական համագործակցության ոլորտում, բացի այդ այս նորույթը դիմորդների շրջանում հետաքրքրություն կառաջացնի բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտությունների նկատմամբ:
Ծրագրի նպատակը աշխարհա-տեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արդյունաբերության և վարչարարական համակարգերի միջև հետազոտական և նորարարական կապերի ամրապնդումն է (Industrial PhD), ինչի հնարավորությունը սովորողները ստանում են գործնական պարապմունքներն անցնելով Կադաստրի կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումներում և նշված երեք բուհերի լաբորատորիաներում (Կադաստրի կոմիտեի և բուհերի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել):
Ծրագրի շրջանակում բուհերում ստեղծվել են լաբորատորիաներ, որոնց գործունեության նպատակը ասպիրանտների և հետազոտողների համար ժամանակակից հետազոտական միջավայրի ապահովումն է: Այս ենթատեքստում շատ կարևոր է բուհերի համապատասխան ամբիոններում պատրաստել երիտասարդ մասնագետներ, ովքեր կկարողանան հետագայում օգտագործել լաբորատորիների ամբողջ ներուժը և ապահովել նոր ստեղծվող կրթական ծրագրերի դասավանդման բարձր որակը:
2023/2024 ուսումնական տարում Երևանի պետական համալսարանին «ԻԴ.03.01 Աշխարհագրություն», իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով հատկացվել են 1-ական անվճար տեղեր՝ համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիրն իրականացնելու համար:
2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում հատկացված տեղերը համալրվել են, բացի այդ ևս երեք դիմորդ ձևակերպվել է որպես հայցորդ:
Սույն նախագծով նախատեսվում է հիշյալ բուհերի համապատասխան մասնագիտություններին մեկական անվճար տեղեր հատկացնել նաև 2024/2025 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության համար:
Նախագծում ընդգրկված մասնագիտությունները և նրանց դասիչները համապատասխանում են Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված մասնագիտություններին և նրանց դասիչներին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Նախագծի ներկայացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.4-րդ գլխով սահմանված գիտության ոլորտի բարեփոխմանը միտված «Գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավում» 2-րդ մասի ընդհանուր նպատակներից, ինչպես նաև ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» 86-րդ կետի 19 ենթակետից:
Обсуждалось
13.03.2024 - 28.03.2024
Тип
Pешение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2370
Принт27.03.2024
Հետագա տարիներին կարելի է ծրագրում պետական միջոցերի հաշվին ավելացնել անվճար տեղերի քանակը և կրթաթոշակի ստացման հնարավորությունները։
27.03.2024
Կարծում եմ նախագիծը հնարավորություն կտա շատ երիտասարդների չսահմանափակվել միայն մագիստրոսական կրթությամբ և օգտագործել այս հնարավորությունը մեր պետության համար կարևոր մասնագիտությունների ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ կատարել։ Բացի այդ որպես առաջարկ կնշեմ, որ միջազգային գործընկերների շրջանակը պետք է ավելի լայն դառնա և մեր ասպիրանտները կարողանան այնպիսի երկրների համալասարաններում շարունակել իրենց հետբուհական կրթությունը ինչպիսիք ճապոնական բարձրագույն ուսումնական հաստատությունները։
26.03.2024
Պետության ներդրած ջանքերը կրթության և գիտության բնագավառում գովելի են։ Նախագիծը մեծ քայլ է գիտություն-կրթություն և հետագայում նաև արտադրություն օղակը լիարժեք դարձնելու համար։ Կարևոր է այն հանգամանքը, որ ԲՏՃՄ բնագավառի դերը բարձրացնելը դարձել է պահի հրամայականը։ Մտահոգեցնող է այս բնագավառի նկատմամաբ հետաքրքրության պակասը ներկայուս։ Սակայան այս նախագիծը մեծ քայլ է նշված ոլորտը գրավիչ դարձնելու համար։ Որպես առաջարկ կներկայացնեմ, որ կարելի է աստիճանաբար գնալ նրան, որ բոլոր մասնագիտություններն էլ ներառվեն, ու գիտությանը մեր երկրի երիտասարդը ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Խրախուսելի է նաև հեռակա ուսուցմամբ դիմորդների ուսման վարձի փոխհատուցման տեղերի մեծ թիվը։ Վստահ եմ հետագայում այս թիվը ևս կմեծանա։ Որովհետև մեր խելացի կորիզի մեծ մասը հեռու է ապրում մայրքաղաքից և դժվար կլինի առկա ուսուցում կազմակերպելը այս դեպքում։ Շնորհակալություն նախագծի համար, այն մեծ առաջընթաց է խոստանում։