«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ
-
2 - За
-
3 - Против
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ4» կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
- Հաստատել`
- բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների հայտի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի,
- բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«----»----------2024 թ.
ք. Երևան
Հավելված 1
Շրջակա միջավայրի նախարարի
2024 թվականի ___________ «_____» -ի
N ______ - Ն հրամանի
Օրինակելի ձև
Հ Ա Յ Տ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
(Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, բնակության վայրը)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
օգտագործման ենթակա տարածքը (մարզը, համայնքը)
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
օգտագործման նպատակը
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
որսամիջոցները
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Օգտագործման ժամանակահատվածը
N |
Կենդանական աշխարհի օբյեկտի անվանումը՝ (տեսակը) |
Քանակը (հատ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտերն ընդունվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հայտատու`----------------------------------------------------------------------------------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Հայտը ներկայացնելու «----» ---------- 202 թ.
Հավելված 2
Շրջակա միջավայրի նախարարի
2024 թվականի ___________ «_____» -ի
N ______ - Ն հրամանի
Օրինակելի ձև
Պ Ա Յ Մ Ա Ն ԱԳ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ք.Երևան
Շրջակա միջավայրի նախարարությունը` կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրողը (այսուհետ` լիազորված մարմին), ի դեմս` ------------------------------------------------------------------- մի կողմից, և
(անունը, ազգանունը, պաշտոնը)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(այսուհետ` կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործող) ի դեմս`
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(անուն, ազգանուն)
մյուս կողմից կնքեցին (այսուհետ միասին՝ Կողմեր) սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Սույն պայմանագրով լիազորված մարմինը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողին իրավունք է վերապահում Հայաստանի Հանրապետության
______________________________________________________________ նպատակով,
______________________________________________________________ տարածքում,
(օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը)
__________________________________________________________________________
____________________________________________________________որսամիջոցով,
(տեսակը, նկարագիրը, քանակը)
__________________________________________________________________________
__________________________________________________ (անձնագրի տվյալները)
կատարել _____________________________________________________________
(կենդանական աշխարհի օբյեկտի տեսակը և քանակը)
____________ թ-ից մինչև _________ թ. ընկած ժամանակահատվածում:
- Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Լիազորված մարմինը իրավունք ունի`
2.1.1. կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողից պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակից ոչ ավել և ընտրված տեսակին համապատասխան կենդանիներ,
2.1.2. պահանջել սույն պայմանագրի կնքման հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված վճարումները հավաստող փաստաթղթերը` մինչև պայմանագրի կնքման գործընթացը սկսելը:
2.2. Լիազորված մարմինը պարտավոր է`
2.2.1 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողին տրամադրել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության վերաբերյալ տեղեկատվություն:
2.3. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողն իրավունք ունի`
2.3.1 օգտագործել սույն պայմանագրում նշված կենդանական աշխարհի օբյեկտները` պայմանագրի պայմաններին և տրամադրման նպատակին համապատասխան,
2.3.2 լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել կենդանիների աշխարհի օգտագործման բարելավման միջոցառումներ,
2.3.3 պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` սույն պայմանագրի 6.1-րդ կետում նշված դեպքերում:
2.3.4 ինքնուրույն ընտրել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները.
2.3.5 իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները.
2.3.6 իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:
2.4 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը պարտավոր է՝
2.4.1 գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով,
2.4.2 կենդանիներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,
2.4.3 պահպանել պայմանագրում նշված տարածքի կենդանական աշխարհի օբյեկտների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,
2.4.4 ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները,
2.4.5 կատարել պայմանագրային պարտականությունները,
2.4.6 պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան 5 օր առաջ լիազորված մարմնին պատշաճ կերպով գրավոր տեղեկացնել դրա մասին:
- ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
3.1 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով վճարում է _______________ դրամ պետական տուրք:
- ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
- ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
5.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
6.1 Պայմանագիրը դադարում է կամ պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու կամ պայմանագրով սահմանված չափաքանակները սպառվելու դեպքում։
6.2 Լիազորված մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը`
6.2.1 կենդանիներն օգտագործել է օրենքի, իրավական այլ ակտերի և սույն պայմանագրի պայմանների խախտումներով,
6.2.2 լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,
6.2.3 կենդանական աշխարհի օբյեկտների համար տրված տվյալ տարածքը վերցվում է բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով,
6.2.4 խախտել է սույն պայմանագրի 2.4.1-2.4.6-րդ կետերով սահմանված պարտականություններից որևէ մեկը:
6.3 Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմինը որևէ պատասխանատվություն չի կրում:
- ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1 Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:
- ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1 Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է կողմերի գրավոր համաձայնությամբ: Կատարվելիք փոփոխությունները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում։ Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Պայմանագրի ժամկետը սահմանվում է «____» ____________ թ-ից մինչև «____» ___________թ.։
- ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կենդանական աշխարհի
օբյեկտ օգտագործող Լիազորված մարմին
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ Կ.Տ
-
Обсуждалось
12.03.2024 - 02.04.2024
-
Тип
Приказ
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1447
Принт