Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.01.2018 11:18:18 | Հարգելի գործընկերներ, Ծրագրերի հստակեսցումը ճիշտ է: Սակայն ՀՀ պետական բյուջեի մուտքերի նվազեցման պարագայում տարեկան շուրջ 20 մլչդ դրամի արտոնության տրամադրումը այդ ծրագրին մեծ ճոխություն է: Ընդ որում, այդ արտոնությունները տրվում են ՀՀ պետական բյուջեի սոցիալական ծրագրերի առկա ու հետագա կրճատման հեռանկարի պարագայում: Ավելին, երբ մենք ենք հայցում ՀԿ-ներին արտոնություն տրամադրել, ապա հանդիպում ենք միանշանակ մերժման այն արդարացմամբ, որ կառավարությունը որդեգրել է արտոնություններ չտրամադրելու քաղաքականությունը: Մինչդեռ մեզ հայտնի չէ առաջավոր տեխնոլոգիաների ներդրումային ծրագրերի համար բազմաթիվ հայտնի ու անհայտ կազմակերպություններին տրված հարկային ու մաքսային արտոնությունների ժամկետից հետո պետական բյուջե մուծված հարկերի մասին վիճակագրությունը: Ավելին, այդ ծրագրերից շատերը լուրջ կասկած են հարուցում: Օրինակ, ՞Արմյանսկի ուրաժայ՞ ՍՊԸ կողմից Հայաստան հոլանդական վարդեր ու դանիական լամպեր ներմուծելու ծրագիրը: Այս կապակցությամբ առաջարկում եմ հանրությանը ներկայացնել այդպիսի ծրագրերի շրջանակներում պետբյուջե վերադարձրած հարկերի մասին տեղեկատվությունն՝ ըստ կազմակերպությունների ու այդ ծրագրերի արդյունավետության գնահատման ցուցանիշների: Լավ կլինի, որ այդ տվյալները քննարկվեն նաեւ ՀՀ ՖՆ եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան խորհուրդներում: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Չի ընդունվել: | «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակը ըստ յուրաքանչյուր կազմակերպության հաստատում է ՀՀ կառավարությունը կազմակերպությունների կողմից ներկայացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերի հիման վրա: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ներկայացված նախագծով ընդամենը հաստատվում են «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2018 թվականին իրականացման ենթակա ծրագրերը, հետևաբար տվյալ դեպքում խոսքը որևէ նոր արտոնությունների տրամադրման մասին չի կարող լինել: Այլ կերպ ասած` նշյալ ծրագրի շրջանակներում արտոնությունները օրենքով արդեն իսկ նախատեսված են, իսկ նախագծով առաջարկվում է հաստատել 2018 թվականին իրականացման ենթակա ծրագրերը: |