В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ
-
6 - За
-
10 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և վերնագրից հետո օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով.
«Գլուխ 1. Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի`
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամը՝» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավորը՝» բառերով,
բ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, դատավորները» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորները, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը,» բառերով,
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային ծառայության պաշտոն:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, կառավարության անդամի, սահմանադրական դատարանի անդամի, մարդու իրավունքների պաշտպանի, վերահսկիչ պալատի նախագահի, դատավորի,» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում, պաշտոնը զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 6. Օրենքը 7-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլուխ.
«Գլուխ 2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության ապահովումը, սպասարկումը և սոցիալական երաշխիքները
«Հոդված 7.1. Հանրապետության նախագահի աշխատակազմը
- Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը:
- Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը:
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
- Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:
Հոդված 7.2. Հանրապետության նախագահի սպասարկումը
- Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
- Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Հոդված 7.3. Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո
- Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:
- Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:
- Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավել, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:
- Պաշտոնաթող Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 7.4. Հանրապետության նախագահի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո
- Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
- Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
- Պաշտոնաթող Հանրապետության նախագահը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի բացասական տարբերությունը:
Հոդված 7.5. Վարչապետի աշխատակազմը
- Վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:
- Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը:
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
- Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:
Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը
- Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.
5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
- Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
- Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:
- Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:
Հոդված 7.7. Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը
- Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
- Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
- Սույն հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել սույն հոդվածում նախատեսված սպասարկումից:
Հոդված 7.8. Ազգային ժողովի նախագահի պահուստային ֆոնդը
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
- Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 7.9. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում
- Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից:
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ սրահից կարող են օգտվել նաև Հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները:
- Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 7.9-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլուխ.
«Գլուխ 3. Եզրափակիչ և անցումային դրույթներ»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի՝
ա. 2-րդ պարբերությունում «մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած» բառերը փոխարինել «դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված» բառերով,
բ. 3-րդ պարբերությունում «մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված» բառերը փոխարինել «որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված» բառերով,
գ. 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»,
2) լրացնել հետևյալ բովանդակության նոր 7-րդ և 8-րդ մասերով.
7. 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորի պաշտոն զբաղեցրած անձին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2018 թվականի մարտի 1-ից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հաշվի առնելով որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարը)։
8. Եթե Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է վճարովի աշխատանք կատարելու հիմքով (բացառությամբ այն դեպքերի, երբ անձը զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն), ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն։ Եթե սույն մասում նշված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը 30-ը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) 2018 թվականի մարտի 1-ից։»։
Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
- Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 5-րդ և 8-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 5-ի թիվ ՀՕ-33 օրենքը:
Հոդված 10. Անցումային դրույթներ
- Մինչև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը պաշտոնը թողած Հանրապետության նախագահներին՝ Կառավարության որոշմամբ, տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության,սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան երաշխիքները:
- «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով և 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները կիրառվում են նաև մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը պաշտոնը թողած Վերահսկիչ պալատի նախագահների նկատմամբ:
-
Обсуждалось
29.01.2018 - 17.02.2018
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 11911
Принт