«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 8-ը խաղողի մթերման ուղղության համար վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 9 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 12 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 2.4 մլրդ դրամ վարկ։ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման հիման վրա Ծրագրի պայմաններին համապատասխան վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 6.3 մլրդ դրամ վարկ։
Էկոնոմիկայի նախարարություն են դիմել խաղողի մթերումներ իրականացնող առանձին տնտեսավարողներ, որոնք հայտնել են այն մասին, որ ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան լրացում, ըստ որի՝ Ծրագրի շրջանակներում խաղողի մթերման ուղղության համար 2023 թվականին տրամադրված վարկերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում տրամադրված վարկերի) համար Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ծրագրի շահառու կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շահառուներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում վարկեր ներգրաված շահառուների) մասնակի աջակցության ցուցաբերման հնարավորություն կտրամադրվի և վերջիններս կկարողանան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2023 թվականին ներգրավված վարկերը։
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման և վարկերի արտոնյալ և մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից բոլոր շահառուների օգտվելու դեպքում 2024-2027 թվականներին Ծրագրի բյուջեն կավելանա շուրջ 213.2 մլն դրամով, որից՝ 2024 թվականին՝ շուրջ 33.4, 2025 թվականին՝ շուրջ 104.3, 2026 թվականին՝ շուրջ 73.2, իսկ 2027 թվականին՝ շուրջ 2.3 մլն դրամով (հաշվարկները կատարվել են վարկային ծրագրի սուբսիդավորման չափի հաշվարկի համար կիրառվող հաշվիչներով՝ փաստացի տրամադրված վարկերի արտոնյալ և մարման ժամկետների գործող և փոփոխվող պայմաններով հաշվարկված սուբսիդավորման չափերի տարբերություններով)։
Ծրագրի գծով պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում, իսկ տրված հնարավորությունից օգտված շահառուների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի Ծրագրի 2024-2027 թվականների ՄԺԾԾ-ի բյուջետային ֆինանսական հայտերով հաշվարկված գումարների շրջանակներում։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
8. Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
-
Обсуждалось
01.03.2024 - 16.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2402
Принт