«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոնի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթ
-
8 - За
-
0 - Против
Իրավական ակտի նախագծերի փաթեթով նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ նաև ՊՈԱԿ), կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Կոմիտեն և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով (բաժիններով)՝ ֆիզիկոքիմիական հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժին, Ապրանքագիտական հետազոտությունների բաժին, Մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժին, ինչպես նաև Հանրապետական գնդակապարկուճադարանը՝ բաժնի կարգավիճակով, ընդհանուրը՝ 64 հաստիքային միավոր: Բացի վերը թվարկված բաժիններից, ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 37 հաստիքային միավոր, նախատեսվում է ևս 8 հաստիք՝ փաստաթղթաշրջանառության, ֆինանսատնտեսական և կադրային հարցերով զբաղվելու համար:
Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ նախագծով առաջարկվող կարգավորումը կիրառվում է եվրոպական մի շարք առաջադեմ երկրներում, որտեղ փորձագիտական կառույցները գործում են կա՛մ անմիջականորեն իրավապահ մարմնի կառուցվածքում՝ ստորաբաժանման կարգավիճակով, ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ՆԳՆ կառուցվածքում գործում է փորձաքրեագիտական ծառայությունը, ՌԴ քննչական կոմիտեի կառուցվածքում փորձագիտական ստորաբաժանումները, կամ այդպիսիք գործում են նշված մարմինների ենթակայության ներքո, ինչպես օրինակ՝ Իսպանիայում և Լեհաստանում, որտեղ դատական փորձաքննությունների լաբորատորիաներ են գործում թե՛ ՆԳՆ և՛ թե Արդարադատության նախարարության ենթակայության ներքո:
-
Обсуждалось
29.02.2024 - 15.03.2024
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Публичная служба
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2073
Принт