Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցա­ռումների ծրագրի դրույթներից («Մշակույթի կառավարման ժամանակակից համակարգերի ներդրում» և «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնա­կան մոդելի ներդրում») և Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից ( մասնավոր նպատակ 2.1 կետից, այն է «Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում»):

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում։

Ընդունված կարգի համաձայն, թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման հիմքում դրված է հետևյալ մոդելը. կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով։ Մոդելի կիրարկումը ցույց տվեց, որ ֆինասավորման մեխանիզմում առկա է անհամապատասխանություն կանխատեսվող և փաստացի ձևավորված սեփական եկամուտների միջև։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փաստացի գերազանցել է իր պլանավորած տարեկան եկամուտի չափը, մինչդեռ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման գումարի չափը համապատասխանում է կազմակերպության կանխատեսվող գումարի չափին։ Հետևաբար, պետության պարտավորությունը՝ կրկնապատկելու ֆինանսավորումը, դառնում է ոչ լիարժեք, քանի որ տվյալ կազմակերպությանը փաստացի հատկացվում է ավելի պակաս գումար, քան վերջինս ձևավորել է տարվա ընթացքում: 

2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։

Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:

Միևնույն ժամանակ շտկման կարիք ունի ֆինանսավորման նոր մոդելի ներդրման ժամանակացույցը, որը պայմանավորված է ոչ միայն թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշներով, այլև ոլորտային առանձնահատկություններով, սեփական հարթակների առկայությամբ, նյութատեխնիկական հագեցվածությամբ՝ հատկապես մարզերում գործող թատերահամերգային կազմակերպությունների պարագայում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվում է փոփոխել թատերահամերգային կազակերպությունների ֆինանսավորման սկզբունքը և վերջիններիս ֆինանսավորումը իրականացնել նախորդ տարվա փաստացի ձևավորված սեփական միջոցների հիման վրա:

2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը կիրառել նաև «Երևանի կամերային թատրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ներում։

Միաժամանակ առաջարկվում է փոփոխել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման ժամանակացույցը, չնախանշելով կազմակերպությունների անվանումները և մոդելը վերջնականապես ներդնել 2027 թվականին:

    

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխության արդյունքում թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի նախորդ տարվա փաստացի ձևավորված սեփական միջոցների հիման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովելու ավելի ճշգրիտ պլանավորում։

Կճշգրտվի նաև մոդելի ներդրման ժամանակացույցը, որը թույլ կտա այն դարձնել կիրարկման տեսանկյունից ավելի ճկուն։

Ֆինանսավորման մոդելի ներդրման վերջնաժամկետ է սահմանվել  2027 թվականը:    

  1. Իրավական ակտի փոփոխման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում: 

  1. Իրավական ակտի փոփոխման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

Իրավական ակտի փոփոխության արդյունքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում։

Իրավական ակտի ընդունումը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

      Որոշման նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 40 կետին (Մշակույթի կառավարման ժամանակակից համակարգերի ներդրում) և  Հայաստանի Հանրա­պետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության (մասնավոր նպատակ 2.1 կետից, այն է «Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում»):

  1. Այլ տեղեկություններ.

Չկան:

  • Обсуждалось

    26.02.2024 - 13.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1805

Принт