«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր
-
5 - За
-
7 - Против
ՆԱԽԱԳԻԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2024 թվականի №-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի №391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» №391-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Օպերատորը յուրաքանչյուր տարի առնվազն 1 անգամ իրականացնում է Ծածկույթի գնահատում՝ բնակավայրերում՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի բազային կայանների տեխնիկական տվյալների հաշվարկների արդյունքների հիման վրա (համակարգչային սիմուլյացիաներ) կամ վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով, իսկ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներում (մայրուղիներ)՝ վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով և դրանց տարեկան արդյունքները (այդ թվում՝ Ծածկույթի գնահատման նպատակով իրականացված հաշվարկների և չափումների սկզբունքները) յուրաքանչյուր հաջորդող տարվա մինչև փետրվարի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացվող՝ սույն կետում նշված տեղեկատվությունը պետք է ներառի Օպերատորի կողմից Ծածկույթով ապահովված բնակավայրերի և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների ցանկը)՝ ըստ բնակավայրի վարչական տարածքում և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) հատվածներում Օպերատորի Ծածկույթի հասանելիության ցուցանիշի (տարածքի ընդգրկման տոկոսային արտահայտությամբ)։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
----- 2024թ.
ՆԱԽԱԳԻԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2024 թվականի №-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի №1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №1-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«2) իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիներ) հատվածների, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) հատվածների և այդ բնակավայրերում և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիներ) հատվածներում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների (մատուցվող ծառայությունների) հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունը։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
----- 2024թ.
-
Обсуждалось
26.02.2024 - 13.03.2024
-
Тип
Pешение
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 1496
Принт