Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 26.02.2024 09:24:58 2020 թվականի ընդունված նույն խնդրին առընչվող ծրագրում ներկայացված էին այսպիսի ցուցանիշներ՝ <<2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան>>, խնդրում եմ մի քանի պարբերությամբ ներկայացնել, թե ինչպիսին է պատկերը սույն որոշման մեկնարկում։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին և առ 2024 թվականի հունվարի 1-ը համարակալվել և հաշվառվել է շուրջ 590 000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։
2 Թաթուլ Ստեփանյան 26.02.2024 09:33:31 Կրկին անգամ չեք անրադառնում որոշման ընդունման տնտեսական բաղադրիչին, այսինքն՝ սույն որոշման ընդունման պարագայում ինչպիսի տնտեսական արդյունքներ եք ակնկալում։ Ակնհայտ է, որ սա ամենամյա մեծածավալ ներդրումներ է ենթադրում, ինչպես, որ ներկայացրել եք՝ պետական բյուջեից։ Չկան արդյո՞ք խոշոր և մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժը հսկելու, հետագծելիությունն ապահովելու և կամ հիվանդություններն արդյունավետ կառավարելու ալտերերնատիվ այլ կոնցեպտներ, եթե կան, ապա, ո՞րն է այս առաջարկի առավելությունները, իսկ եթե չկան և սա միակն է, ապա առաջարկում եմ ներկայացնեք տեքստում։ Ձեր կողմից արված առաջարկությունը ընդունվել է ի գիտություն։ Նածագիծը ներկայացվել է շահագրգիռներին ՝ քննարկման։ Հաջորդիվ, անհրաժեշտության դեպքում, նախագիծը կլրամշակվի։