Добавить в избранное

В стадии разработки

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

 --------- ---------------- 2018  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահո­վող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ ենթակետով.

«23) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 23 հավելվածի»` համաձայն հավելվածի.

2) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տվյալ տարվա ընթացքում Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը՝ ըստ Հայաստանի Հանրապետության տարածքների:

3.2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 6 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների ֆինանսավորմանը (որի 80 տոկոսը հատկացնել Գյուղատնտե­սության զարգացման հիմնադրամին գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցության իրականացման համար, իսկ 20 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներքին գործուղումների, տրանսպորտային նյութերի, գրասենյակային նյութերի համար):».

3) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում՝ «գյուղական» բառից առաջ լրացնել «Արարատյան հարթավայրի (Արարատի, Արմավիրի մարզերի) նախալեռնային, հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ» բառերը, իսկ «` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված` ծրագրում ընդգրկման առաջնահերթությունները» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև ընտանիքը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերում ընդգրկված չլինելու մասին տեղեկատվությունը,» բառերով.

4) որոշման N 8 հավել­վածի`

ա. 5-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել « և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով,

բ. 10-րդ կետում՝ ««հաշմանդամ երեխա» կարգավիճակ» բառերը փոխարինել ««հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ» բառերով, «ժա» ենթակետից հանել «և տարածքային կենտրոնում գրավոր հայտարարել է, որ ընտանեկան վիճակից և (կամ) անձնական հանգամանքներով պայմանավորված` չունի մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն» բառերը, իսկ «ժդ» ենթակետը «երեխային» բառից հետո լրացնել «կամ հաշմանդամություն ունեցող երեխային» բառերով,

գ. 15-րդ կետը «եղանակով» բառից առաջ լրացնել «կամ գործատուին հարմար այլ» բառերով,

դ. 18-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,

ե. 21.7-րդ կետում «Պայմանագիր 1-ը կնքելուց» բառերը փոխարինել «Սույն կարգի 21.4-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ստանալուց» բառերով,

զ. 21.12-րդ կետում «տարածքային կենտրոններից աշխատանքային պայմանագրի կրկնօրինակն» բառերը փոխարինել «իր անվամբ բացված հաշվի համարին գումարն» բառերով, իսկ «գումարը» բառը` «այն» բառով.

5) որոշման N 11 հավել­վածի՝

ա. վերնագիրը և 1-ին կետը «ավարտին» բառից հետո լրացնել «մինչև» բառով,

բ. 1-ին կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «, առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով.

6) որոշման N 13 հավել­վածի 16-րդ կետի 4-րդ ենթակետում «կրկնապատիկի չափով, վեց ամիս» բառերը փոխարինել «100 տոկոսի չափով, մեկ տարի» բառերով.

7) որոշման N 14 հավել­վածի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե՝

1) անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ.

2) անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

4) անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

5) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

6) անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.

7) անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում.

8) անձը թրաֆիքինգի զոհ է.

9) անձը փախստական է.

10) անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում.

11) անձը առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված.

12) անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ

13) անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.

14) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային.

15) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում:»,

բ. 4-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով,

գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) որոշման N 15 հավել­վածի՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,

բ. 1-ին կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձանց» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անմրցունակ անձանց (այսուհետ՝ անմրցունակ անձ)» բառերով,

գ. 2-րդ կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ)» բառերը փոխարինել «անմրցունակ անձանց» բառերով,

դ. 3.2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 3.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.4-րդ կետով.

«3.4. Ծրագիրը կարող է իրականացվել «Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ենթածրագրի հետ համատեղ:».

9) որոշման N 16 հավել­վածի՝

ա. 3-րդ կետում «անձինք» բառը փոխարինել «այն անձինք, որոնց ընտանիքը 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ստացել է ընտանեկան կամ սոցիալական նպաստ և հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում» բառերով,

բ. 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-ին կետով.

«35.1. Անմրցունակ անձը ծրագրի ընթացքում տնտեսական գործունեությունը կարող է դադարեցնել մեկ անգամ՝ մինչև 3 ամիս տևողությամբ, որի մասին անմրցունակ անձը գրավոր հայտարարություն է ներկայացնում զբաղվածության տարածքային կենտրոն՝ նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը: Այս դեպքում ծրագիրը երկարաձգվում է դադարեցման ժամանակահատվածին համապատասխան տևողությամբ:»,

գ. 37-րդ կետի 2-րդ ենթակետում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն կարգի 35.1-ին կետում նշված դեպքերի» բառերով.

10) որոշման N 18 հավել­վածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ուղեգրով գործատուին այցելելու համար անմրցունակ անձին ծրագրի ընթացքում տրվում է դրամական օգնություն մինչև 18000 դրամի չափով, ընդ որում, յուրաքանչյուր այցելության համար՝ 3000 դրամ:»:

11) որոշման N 19 հավել­վածի`

ա. 1-ին կետից, 13.2-րդ կետի 1-ին ենթակետից և 35-րդ կետից հանել «կամ վարձակալ» բառերը,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծրագիրն իրականացվում է Արարատյան հարթավայրի (Արարատի, Արմավիրի մարզերի)նախալեռնային, հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում:»,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մինչև 3 հա գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձը (այսուհետ` հողօգտագործող), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն) և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում.»,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հողօգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա՝

ա. ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահո­վության գնահատման համակարգում, և անապահովության միավորը բարձր է 20.01-ից կամ

բ. ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս կամ

գ. ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է կամ

դ. ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է:»,

ե. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը:»,

զ. 13.1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«13.1. Ծրագրի շրջանակներում ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) անբաժանելի մաս կազմող՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խորհրդատվության տրամադրում ծրագրի իրականացման ողջ ընթացքում, ինչպես նաև հողօգտագործողի` հարկային գործակալի պարտավորություններից բխող գործառույթների իրականացմանն աջակցություն) իրականացվում է Գյուղատնտե­սության զարգացման հիմնադրամի կողմից (այսուհետ՝ կազմակերպություն):»,

է. 13.2-րդ կետում «Նախարարությունը կազմակերպության հետ կնքում է ծրագրի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն» բառերը փոխարինել «Ծրագրի շրջանակներում» բառերով,

ը. 13.2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«4) կազմում սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը և տալիս մասնագիտական խորհրդատվություն ծրագրի իրականացման ողջ ընթացքում.

5) գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և ներկայացնում եզրակացություն.»,

թ. 18-րդ կետում «Կազմակերպությունն» բառը փոխարինել «Ծրագրի պատասխանատուն» բառերով, իսկ «, և արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոն» բառերը հանել.

12) որոշման N 22 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

«___________»  «____» - ի N      - Ն որոշման 

            «Հավելված  N 23

              ՀՀ կառավարության 2014 թվականի

                                                                        ապրիլի 17-ի N 534-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Աջակցության տրամադրման նպատակն է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացումը՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:
  3. Ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի և ում ամսական միջին աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը:
  4. Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է սույն կարգի 3-րդ կետում նշված այն անձանց, ովքեր՝

1) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են.

2) ունեն երեք և ավելի երեխա.

3) ունեն հաշմանդամ երեխա.

4) համարվում են միայնակ մայր:

  1. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:
  2. Շահառուն կարող է ծրագրում ընդգրկվել մեկ անգամ: 
  1. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 
  1. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
  2. Տարածքային կենտրոնի տնօրենը, հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված առաջնահերթությունները. ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնածանձի հետ կնքում է աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:
  3. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում՝

1) իր՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկանք,

2) իրեն վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք,

3) երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (դայակի) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր) կրկնօրինակը,

4) հայտարարություն իր և դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության բանկային հաշվի տվյալների մասին:

  1. Ծրագրի ընթացքում՝ սույն կարգի 7-րդ կետում նշված միջոցներից յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
  2. Շահառուն գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը փոխանցելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:
  3. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները՝ ըստ տարածքային կենտրոնների:
  4. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:
  5. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:
  6. Ծրագիրն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոնները, դայակի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը ստուգելու նպատակով կատարում են անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրում:
  7. Տարածքային կենտրոնները, հիմք ընդունելով սույն կարգի 15-րդ կետով իրականացված համադրման արդյունքները, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:
  8. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:
  9. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է շահառուի բանկային հաշվին:
  10. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 

  1. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:
  2. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:
  3. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:
  4. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող արդյունավետության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով. 

× 100%, որտեղ

 

Աչ =

 

 

Ը – Ա

   Ը   

Աչ-ն` արդյունավետության չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով. 

Զկչ =

 

 

× 100%, որտեղ

 

Ը – (Ա - Ատ)

       Ը   

Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն` աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 34 ամիսը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    26.01.2018 - 12.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

26.01.2018 10:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 25487

Принт

Предложения

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

10.02.2018

Մեկ անգամ ևս ուզում ենք հստակեցնել Կարգի Ընդհանուր դրույթների կետ 3-ով նախատեսվող մայրերի աշխատավարձի հետ կապված սահմանափակումների վերանայման վերաբերյալ մեր կողմից արված առաջարկությունը, այն է` Ծրագրից օգտվելու նպատակահարմարությունը, հաշվարկների համաձայն, առաջանում է այն դեպքում, եթե աշխատանքի վերադարձող մայրը ստանում է միջինում 200-250 հազար ՀՀ դրամ զուտ, այսինքն` արդեն հարկված աշխատավարձ, որով նա կկարողանա վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության կամ դայակի ծառայություններից օգտվել՝ միաժամանակ վճարելով վերջինիս ՀՀ Հարկային օրենքով նախատեսված եկամտային հարկը: Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ-ի համար կազմել է 194 259 ՀՀ դրամ (շուրջ 200 000 ՀՀ դրամ), դա չհարկված, անվանական աշխատավարձի չափն է: Աշխատավարձի չափի հետ կապված սահմանափակումների վերանայումը հատկապես արդիական է Ընդհանուր դրույթների կետ 4-ում հիշատակված հաշմանդամություն ունեցող երեխայի մայրերի դեպքում, քանի որ հատուկ խնամք պահանջող երեխաների համար դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության վարձավճարները ավելի բարձր են: Նույնը վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող մայրերին, որովհետև, բացի դայակի ծառայությունների դիմաց վճարից, նրանց մոտ առկա է նաև մյուս երեխաներին ֆինանսապես ապահովելու խնդիրը: Մեր դիտարկմամբ, Ծրագրի շահառուների Կարգով սահմանված աշխատավարձի շեմի վերանայումը չի ենթադրի բյուջետային հավելյալ միջոցների ներգրավվում: Մինչդեռ եթե աշխատավարձի հետ կապված սահմանափակումները չվերանայվեն, ապա Կարգը, ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված բավականին սուղ ֆինանսական միջոցների պարագայում, չի կարողանա նպաստել Ծրագրի առավել հասցեական իրականացմանը:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

08.02.2018

Երիտասարդ մայրերի աջակցությանն ուղղված ծրագրի գաղափարը ողջունելի է ու համահունչ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների եզրափակիչ դիտարկումների շրջանակում արված «Զբաղվածություն և տնտեսական կարողությունների ընդլայնում» ոլորտին վերաբերող հանձնարարականներին, մասնավորապես 25 / գ կետին, այն է ՝ «կանանց համար ֆորմալ զբաղվածությունն ապահովելու նպատակով ավելի շատ հնարավորությունների ստեղծումը` երեխաների խնամքի համար բավարար և համարժեք պայմաններ տրամադրելու միջոցով»: Սակայն առաջարկում ենք Կարգում հստակեցնել շահառուների ընտրության սկզբունքներն ու վերանայել առաջարկվող պահանջներն ու նախապատվությունները՝ Ծրագրի արդյունավետությունն ու դրա շրջանակում պետական բյուջեով նախատեսված միջոցների հասցեականությունն ապահովելու նպատակով:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

08.02.2018

Առաջարկում ենք խմբագրել Կարգի “Ծրագրի կազմակերպումը և ֆինանսական միջոցների տրամադրումը” բաժնի 3-րդ դրույթի 3-րդ կետը՝ հանելով “շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի” պահանջը, քանի որ այն սահմանափակում է շահառու ընտանիքի հետ միասին բնակվող հարազատի ( տատիկի, պապիկի կամ այլ հարազատի) որպես դայակ ներգրավելու հնարավորությունը, ինչը հակասում է Ծրագրի հանրային ներկայացման ընթացքում պատասխանատու անձանց կողմից հնչեցված համապատասխան հավաստիացումներին:

Узнать больше