Проект не принят
Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին սահմանելու մասին
-
2 - За
-
7 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարման անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առաջարկվող լուծումները.
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն, արտադրական նպատակներով, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում թանկարժեք մետաղների օգտագործում, պետք է կանգնեն հատուկ հաշվառման (հաշվառման) պետք է ընդգրկվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրում, որի վարումն իրականացվում է անդամ պետության օրենսդրության համապատասխան լիազոր մարմնի կողմից (կազմակերպության) կողմից, և (կամ) ունենան հատուկ թույլտվության (լիցենզիա) թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի հետ գործունեություն իրականացնելու իրավունքի վերաբերյալ։
Նույն պահանջը սահմանված է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածով, համաձայն որի՝ ռեեստրի վարումն իրականացնում է կառավարության լիազոր մարմինը՝ իր հաստատած ռեեստրի վարման և հաշվառման կարգին համապատասխան։
Վերը նշված դրույթներով սահմանված պահանջները ԵԱՏՄ անդամ երկրների կողմից կատարումը կհավաստի անդամ պետությունների կողմից հարգարոշմման գործընթացը պատշաճ իրականացնելու մասին, ինչն իր հերթին, հիմք կծառայի անդամ երկրների հարգադրոշմները եվրասիական տարածքում ճանաչելու համար (խուսափելով կրկնակի հարգադրոշմման պահանջներից)։
Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով Էկոնոմիկայի նախարարությունը կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով ռեեստր (այսուհետ՝ Ռեեստր) վարող լիազոր մարմին։
Սույն որոշման ընդունման արդյունքում Էկոնոմիկայի նախարարության կողմից կմշակվի և Էկոնոմիկայի նախարարի հրամանով կհաստատվի Ռեեստրի վարման և Ռեեստրում հաշվառման կանգնելու կարգը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ։
4․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա մշակել և Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատել Ռեեստրի վարման և Ռեեստրում հաշվառման կանգնելու կարգը։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Обсуждалось
22.02.2024 - 09.03.2024
-
Тип
Приказ решение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1634
Принт