ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ——— —————— 2024թ․ N —— ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 N978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
——— —————— 2024թ․ N ——
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 N978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները `
- 1-ին կետում «միջին» բառից առաջ ավելացնել «նախնական (արհեստագործական) և» բառերը։
- 1-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
- 7-րդ կետի 3)-րդ ենթակետում «(web.sսanqa.am)» բառերը փոխարինել «(http://forms.anqa.am)» բառերով:
- 8-րդ կետի 3)-ի ենթակետի բ. կետը շարադրել հետևյալ կերպ. «բ. շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում պայմանով
- 11-րդ կետում շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11․ ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Նախարարը քսան (20) աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է վկայականը և հանձնում է ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականը պատշաճ կերպով հանձնում ուսումնական հաստատությանը: Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայք-էջում»։
- 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Բարձրագույն ուսումնական հաստատություններին ինստիտուցիոնալ հավատարմագիրը տրվում է 6 կամ 4 տարի ժամկետով կամ 4 տարի ժամկետով պայմանով: Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստանում է 4 տարի ժամկետով հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները ոչ էական են՝ ցածր ռիսկայնությամբ, ոչ հրատապ և կարող են վերացվել 4 տարվա ընթացքում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստանում է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի պայմանով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն էական են և պետք է վերացվեն 2 տարվա ընթացքում:
4 տարի ժամկետով և 4 տարի ժամկետով պայմանով հավատարմագրում շնորհելու որոշման հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում, ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ-ին է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը:
Հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունը 2 տարին մեկ անգամ պարտավոր է իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում և արդյունքները ներկայացնել ՈԱԱԿ»:
- 12․ 1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին ինստիտուցիոնալ հավատարմագիրը տրվում է 4 տարի ժամկետով կամ 4 տարի ժամկետով պայմանով: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը ստանում է 4 տարի ժամկետով հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները ոչ էական են՝ ցածր ռիսկայնությամբ, ոչ հրատապ և կարող են վերացվել 4 տարվա ընթացքում:
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը ստանում է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի պայմանով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն էական են և պետք է վերացվեն 2 տարվա ընթացքում:
Հավատարմագրում ստացած նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը 2 տարին մեկ անգամ պարտավոր է իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում և արդյունքները ներկայացնել ՈԱԱԿ»:
- 2 և 12.6-րդ կետերում «պայմանական» բառը փոխարինել «պայմանով» բառով:
- 12․3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունների կողմից ինստիտուցիոնալ ներքին գնահատման արդյունքներ ՈԱԱԿ-ին ներկայացնելուց հետո փորձագիտական խումբը մեկ ամսվա ընթացքում կատարում է 2-օրյա այց ուսումնական հաստատություն և ներկայացնում փորձագիտական զեկույց ՈԱԱԿ-ին:
- 12․4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ուսումնական հաստատության կողմից ներկայացված թերությունների վերացման ծրագրի, փորձագիտական զեկույցի հիման վրա հավատարմագրման հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումները.
ա) հավատարմագրումը համարել ուժի մեջ ևս 2 տարի, եթե թերությունները սահմանված ժամկետում վերացվել են,
բ) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչել, եթե թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել և մերժման որոշման հիմնավորումը ներկայացնել ուսումնական հաստատությանը և նախարարությանը։
- 12․5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատության հետ քննարկել թերությունները՝ նախքան փորձագիտական հանձնաժողովին ներկայացնելը:»:
- 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
- 13-րդ կետում «ուսումնական հաստատությանը» բառերից առաջ լրացնել «բարձրագույն» բառը:
- 14-րդ կետի 3)-րդ ենթակետում «(web.sսanqa.am)» բառերը փոխարինել «(http://forms.anqa.am)» բառերով:
- 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ներդիրի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Նախարարը հաստատում է վկայականը քսան (20) աշխատանքային օրվա ընթացքում և հանձնում է ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականը պատշաճ կերպով հանձնում ուսումնական հաստատությանը: Ուսումնական հաստատության մասնագիտության կրթական ծրագիրը համարվում է հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ը ծրագրային հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայքում»։
- 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հավատարմագրման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման որոշումները կարող են բողոքարկվել ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդին` որոշման հրապարակումից հետո` մեկամսյա ժամկետում՝ հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգով սահմանված կարգով կամ դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։
- 26-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
- 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ինքնավերլուծությունը ներկայացվում է հայերենով՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Միջազգային փորձագետ ներգրավելու դեպքում ինքնավերլուծությունը ներկայացվում է նաև անգլերենով»:
- 52-53-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։
- 54-րդ կետից հանել «եզրակացությունները» բառը։
- 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ուսումնական հաստատությունը 57-րդ կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերով հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել ՈԱԱԿ-ին և դադարեցման մասին տեղեկացնել նախարարությանը»։
- 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկայական»։
- 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդի կողմից հաստատում է փորձաքննության անցկացման ձեռնարկը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ինքնավերլուծության ձևաչափերը»։
- Կարգը լրացնել «VI. Անցումային դրույթներ» գլխով։
- Անցումային դրույթներ գլխում 63-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«Սույն կարգի 12․1-րդ, 12․3-րդ 12․4-րդ կետերը տարածվում են պայմանական 2 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վրա»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
22.02.2024 - 08.03.2024
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 1606
Принт