Добавить в избранное

<<Պետական կենսաթոշակների մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


§ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ¦ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. <<Պետական կենսաթոշակների մասին>> 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 38-րդ հոդվածը լրացնել 3.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն զորահավաքային զինվորական ծառայությունից կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելիս՝ հաշվի առնելով զորահավաքային զինվորական ծառայությունից կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, ինչպես նաև անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ զինծառայողի զինվորական կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից: Սույն մասի համաձայն զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է զորահավաքային զինվորական ծառայությունից կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում գրավոր դիմելու և զորահավաքային զինվորական ծառայության կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված կամ վարժական հավաքի կանչված լինելու ժամկետի ու զորահավաքային զինվորական ծառայությունից կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ արձակվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում՝ դիմումը և սույն մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «զորահավաքային զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը զինվորական կենսաթոշակ ստացող և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցած անձանց վրա:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Обсуждалось

    21.02.2024 - 08.03.2024

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1662

Принт