Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:24:15 | Իսկ ե՞րբ կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգը ,մոտավոր կամ հստակ ժամկետ կա՞ | Ժամկետները պայմանավորված են Համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ։ | |
2 | Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:26:30 | Անապահովության գնահատման նոր համակարգով նպաստի ո՞ր տեսակներն են պահպանվելու (ընտանեկան, սոցիալական, հրատապ օգնություն) | Առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։ Այդուհանդերձ, նախատեսվում է նոր համակարգի շրջանակում ունենալ մեկ առավելագույնը 12 ամսյա աջակցություն (անապահովության նպաստ) և կարճաժամկետ՝ հրատապ օգնություն (եռամսյա հրատապ օգնություն, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում)։ | |
3 | Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:28:50 | Անապահով համարվող ընտանիքի մեկ չափահաս անձին հավասարեցված ինչքա՞ն գումարն է համարվելու աղքատության շեմ և նշանակվելու նպաստ | Ներկայացված առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։ Այդուհանդերձ, նախատեսվում է նոր համակարգի թիրախ խումբ սահմանել ծայրահեղ աղքատ ընտանիքներին։ | |
4 | Կարեն Աբրահամյան 19.02.2024 14:54:24 | Նախագծից կարելի է ենթադրել,որ նշված 3000 ընտանիքները անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման պահից կզրկվե՞ն նպաստից | Անապահովության գնահատման նոր համակարգը արմատապես տարբերվելու է գործող համակարգի գնահատման մեթոդաբանությունից։ Ուստի նշված 3000 ընտանիքների՝ նպաստից զրկվելու վերաբերյալ եզրահանգում անելը ճիշտ չէ։ Այս, ինչպես նաև մյուս ընտանիքների նպաստի իրավունքի հարցը կդիտարկվի գնահատման նոր համակարգի մեթոդաբանությամբ։ |