«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1546-N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
6 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
___________ 2024 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 897-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1412-Ն և 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է1», «է2», «է3» կետերով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 897-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
- նախաբանում «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման 90-րդ կետի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է1» կետով» բառերով։
- Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
- նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 129-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետով» բառերով,
- որոշման 3-րդ կետի բառերը հանել,
- հավելվածի՝
14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ «14․ Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների հատատեղերի հատկացումը կատարվում է սույն կարգի և Կառավարոթյան 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը հաստատելու մասին» N 1072-Ն որոշմամբ։»։
3) 15-րդ կետում «20 տոկոս» բառերը փոխարինել 10 տոկոս բառերով,
4) 20-րդ կետում «20 տոկոս» բառերը փոխարինել 10 տոկոս բառերով,
5) 22-րդ կետի «Հատատեղերը հատկացվում են սույն կարգին համապատասխան՝ կնքելով և համարակալելով հատման նշանակված ծառերը» բառերը հանել։
- Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Անտառային ծառատեսակների հատման տարիքի կարգը սահմանելու մասին» N 1546-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
- նախաբանում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 10-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 152-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
« » 2024թ.
ք. Երևան
-
Обсуждалось
19.02.2024 - 05.03.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1853
Принт