«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
10 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N1902-Ն (կետ5.2, կետ7.1) և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N 531-Լ (կետ 22, կետ 76) որոշումներով ամրագված թվով 2 միջոցառումների կատարման, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N /27.2/38455-2023 գրությամբ ներկայացված իրավական պետական փորձագիտական եզրակացությամբ ներկայացված պահանջի ապահովման և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (2023 թվականի նոյեմբերի 3-ին էլեկտրոնային փոստով տրված) հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
2. Առկա իրավիճակը.
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի <Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N1902-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N 531-Լ որոշումներով ամրագված միջոցառումների կատարման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել և շրջանառել է «Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը, լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերը հաստատելու մասին» և «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնք համապատասխանաբար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 7-ի N01/14/10094-2023 և 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N 01/14.1/12139-2023 գրություններով ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ փորձաքննության:
«Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը, լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Փորձաքննության եզրակացությամբ առաջարկվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն սահմանել լիազորող նորմեր նաև լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերի հաստատման մասով և խնդրին անդրադառնալ համապատասխան լիազորող նորմերի առկայությամբ:
Կոմիտեն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել է համապատասխան իրավակարգավորման վերանայում Կառավարության լիազորությունների մասով՝ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում:
«Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N/27.3/45633-2023 գրությամբ ներկայացված կարծիքի ներառմամբ Նախագծի ամբողջական փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (2023 թվականի նոյեմբերի 3-ին էլեկտրոնային փոստով տրված) հանձնարարությամբ առաջարկվել է Նախագիծն ընդունել Կոմիտեի նախագահի հրամանով:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ «Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը», իսկ նույն օրենքի 10.1-ին հոդվածով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին նման լիազորություններ վերապահված չեն, Կոմիտեն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել է լրացուցիչ իրավակարգավորում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի մասով՝ 10.1-ին հոդվածում և համապատասխան փոփոխություն 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության արդյունքները և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարականը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակներում նախատեսվել են համապատասխան իրավակարգավորումներ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում (ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագիր)
Կետ 2.7 <Քաղաքաշինության ոլորտում Կառավարությունը նախատեսում է իրականացնել հետևյալ քայլերը.
Շենքերի ու շինությունների անվտանգ և հուսալի շահագործումն ապահովող իրավական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի շարունակական բարելավմանն ուղղված քայլերի միջոցով>
<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք
Հոդված 10, 1-ին մաս, 4-րդ կետ <4) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակից ելնելով՝ հաստատում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.>
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում
Կետ 5.2
Շինարարության գնագոյացման մեթոդաբանության ոչ արդիական (դեռևս խորհրդային ժամանակաշրջանի) մեթոդների փոխարեն նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մեթոդաբանության ներդրման ճանապարհային քարտեզի մշակում, վերանայման ենթակա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի շրջանակի սահմանում
Կետ 7.1, հավելված 1
7.1.«Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ
Կետ 7.1, հավելված 2
Արդյունքում, ֆիզիկական մաշվածության, ինչպես նաև զանազան բնական և տեխնածին գործոնների ազդեցության հետևանքով շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում: Նման շենքերը սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չեն և դրանց հետագա շահագործումը վտանգավոր է մարդկանց անվտանգության և շրջակա միջավայրի համար:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
6. Ակնկալվող արդյունքը.
Քաղաքաշինական անվտանգ միջավայրի ձևավորում, վթարային շենքերի՝ այդ թվում չշահագործվող շենքերի և շինությունների վերաբերյալ կազմաքանդման որոշումների ընդունում և հիմնավորում:
-
Обсуждалось
14.02.2024 - 29.02.2024
-
Тип
Закон
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 1897
Принт