Добавить в избранное

Проект принят

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:

 

  • Обсуждалось

    13.02.2024 - 28.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

28.02.2024 10:02

В ходе общественных обсуждений 28-ого февралья в 11:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1901

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.02.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 23. Հաշվետվության մեջ նշված է, որ Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը 2023 թ. կազմել է ավելի քան 430,5 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում 70,5 մլն դրամ գումար տրամադրվել Է «Երևանտրանս» ՓԲԸ-ին որպես սուբսիդիա՝ Ազատության պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիի պահպանման համար, իսկ 360,0 մլն դրամը՝ «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ-ին՝ Երևան քաղաքում ավտոկայանատեղիի կազմակերպման համար: Այս պարագայում անթույլատրելի և հակաօրինակ են համարվում Երևանի քաղաքապաետարանի աշխատակազմի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործողությունները Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 45-Ն որոշման և ըստ այդմ ՀՀ քաղաքացիներին Երևանի քաղաքապետի 2024 թ. Հունվարի 04-ի թիվ 25-Ա որոշմամբ տեղական վճարների գծով արտոնությունների կտրոններ տրամադրելու մասին որոշման իրավակարգավորումները կատարելու ուղղությամբ: Այդ որոշումների 9կատարման վերաբերյալ իմ բողոքները կամ մնացել են անպատասխան (Դ-16076-24) կամ էլ ստացել են ոչ իրավաչափ հակաիրավական պատասխան (Դ-11670-24): Այս պարագայում նույնպես այդ ծախսերը հիմնականում են հակաօրինակն և կոռուպցիոն: 24. Ըստ մեզ, կռուպցիոն և անվերահսկելի բնույթ են կրում հասարակական կազմակերպություներին աջակցություն ծրագրով փաստացի կատրաված ծախսերը՝ ավելի քան 161,7 մլն դրամի չափով, որոնք իբր ուղղվել են 14 հասսարակական կազմակերպությունների աջակցությանը: Մինչդեռ ոչ մի տեղ չի նշված, թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները և ինչ ծախսերի համար է եղել այդ աջակցությունը: Այս պարագայում խիստ մտահոգիչ է, որ 2024 թ. բյուջեով նախատեսված այդ ծրագրի ծախսը պետք է կազմի 500 մլն դրամ, իսկ ևս 80.0 մլն դրամ պետք է ուղղվի հասարակական կազմակերպություններին Երևանի քաղաքապետարանի մասնակցության համար: 25. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված և իրականացված ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված ր լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.02.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 20. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում ծրագրով նախատեսվել և կատարվել են ավելի քան 32.8.7 մլն դրամի ծախսեր, որոնք ուղղվել են քաղաքապետարանի ծրագրային ապահովում և ցանցային ղեկավարում իրականացնող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի սուբսիդավորմանը։ Կարևորելով այդպիսի ծախսերի կատարումը միաժամանակ օրինական հարց է առաջանում, թե.  արդյո՞ք այդ ծախսերը եղել են արդյունավետ: Որո՞նք են դրանց գնահատման արդյունքային ցուցանիշները,  ի՞նչու քաղաքապետարանի աշխատակազմում գործարկված ծրագրերը գործում են խափանումներով և դժվարացնում են երևանցիների խնդիրները: Մասնավորապես, մեծ խափանումներով է աշխատում Երևանի քաղաքապետի կողմից տեղական վճարների արտոնությունների տրամադրման ծրագիրը, ինչի շրջանակներում այդպիսի արտոնություններ ստացած անձինք զրկվում են իրացնելու իրենց այդ իրավունքը: 21. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Դիմումներ, հայցադիմումներ, դատարանի որոշումների և վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս սահմանված վճարներ և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումներ ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 328,8 մլն դրամ: Այդ ծրագրերի շրջանակներում իրականացվել են դատարան դիմելու պետական տուրքերի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գրանցման և գնահատման հետ կապված ծախսերը։ Տվյալ դեպքում առաջանում են հետևյալ օրինական հարցերը.  այս ծախսերը ներառում են արդյո՞ք Երևանի քաղաքապետարանին դիմումով և/կամ բողոքով դիմաց անձանց վարչական վարույթների ծախսերը,  իրականացվել ե՞ն արդյոք այդպիսի վարչական վարույթներ, քանիսը, ի՞նչ ելք են ունեցել դրանք,  բավարարվե՞լ են արդյոք անձանց վարչական բողոքները, դրանց համար վճարվե՞լ են արդյոք նյութական և ոչ նյութական ծախսերի փոխհատուցումներ,  եղե՞լ են արդյոք դատական հայցեր և ի՞նչպիսի ելք են ունեցել դրանք: 22. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսվել և իրականացվել են հետևյալ ծրագրերը.  իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխուման և պահպանում, ինչի գծով ծախսերը կազմել են 19,1 մլն դրամ,  ինքնակամ տեղադրված առևտրի ծառայությունների մատուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ, ինչի գծով ծախսերը կազմել են 16,5 մլն դրամ,  ինքնակամ կառույցների քանդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 56,4 մլն դրամ, որի շրջանակներում քանդվել են այն ինքնակամ կառույցները, որոնք հնարավոր չի եղել իրականացնել կառուցապատողների հաշվին, ապամոնտաժվել են նաև ապօրինի գովազդային վահանակները: Այս պարագայում մզ համար անհեթեթ են թվում քաղաքային բյուջեից ավելի քան 92.0 մլն դրամի ծախսերը, որոնց համար պատասխանատվություն չեն կրում իրավախախտները: Այս պարագայում բնականաբար առաջանում են հետևյալ հարցերը.  փոխհատուցվե՞լ են արդյոք այդ ծախսերը իրավխախտների կողմից,  եթե՝ ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ,  այս պարագայում ստացվում է, որ օրինապահ հարկատուները (ըստ վարչապետի թիվ մեկ հերոսները) իրավախախտների փոխարեն հսկայական՝ ավելի քան 92 մլն դրամի ծախսեր են կատարում, որոնք կարող էին ուղղվել օրինակ անապահով երևանցիների ապահովման սոցիալական ծրագրերին,  արդյո՞ք կարիք չկա այդ խնդրում իրավակարգավորումների ճշգրտում,  ի՞նչու չեն կատարվել տարիներ շարունակ մեր կազմակերպության կողմից հնչած առաջարկություները.  Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 112 շենքի դիմաց մայթի վրա կառուցված ապօրինի կառույցի քանդման վերաբերյալ, ինչը խոչընդոտում է հետիոտներին,  Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր ապօրինի կցակառույցի քանդման վերաբերյալ, ինչը նույնպես խոչընդոտում է հետիոտներին,  Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցի քանդման վերաբերյալ,  Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց, Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող ապօրինի բենզալցակայանների ապամոնտաժման ուղղությամբ, որոնք կառուցված են «Մանկան մոլորակ» մանկական սրաճարանին կից՝ չպահպանելով 50 մետր հեռավորությունը և զբաղեցրել են հետիոտների համար նախատեսված մայթը՝ խոչընդոտելով նրանց ազատ ու անվտանգ երթևեկությունը: Ընդ որում, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցը, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցը և Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմացի բենզալցակայնը կառուցված են Հյուսի-Հարավ մայրուղային ճանապարհի Ա.Բաբաջանյան փողոցի հատվածին հարակից պահեստային ավտոմոբիլային ճանապարհի և հետիոտների համար նախատեսված մայթերի վրա, որոնք էապես արդեն և ակնհայտորեն մոտակա ժամանակաշրջանում՝ մայրուղու շահագործումից հետո լուրջ խոչընդոտ կհանդիսանան ավտոմեքենաների ու հետիոտների ազատ տեղաշարժի ու երթևեկի համար: Իսկ ահա Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում այսօր գործող բենզալցակայանն ուղղակիորեն կառուցված է հետիոտների համար նախատեսված մայթի հաշվին և հանրային տրանսպորտի կանգառին կից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հետիոտների համար:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.02.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 17. խիստ անհեթեթ է թվում Հաշվետվության մեջ ներկայացված հետևյալ արձանագրումը. «Ներքին գործուղումների գծով ծախսը կազմել է 30.0 հազար դրամ՝ ճշտված 50.0 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 60.0 %:»: Այս պարագայում խիստ բնական հարց է առաջանում՝ այդ ու՞ր պետք է գործուղվեին կամ գործուղվել են Երևանի ավագանու և/կամ աշխատակազմի աշխատակիցները, որ 2023 թ. կատարվել է 30.0 հազար դրամի ծախս: Ի՞նչու պետք է կատարվեին նման ծախսրե, երբ Եչևանի քաղաքապետարանի աշխատակզմում հաշվառված են 98 ավտոմեքենաներ, իսկ ավագանու անդամները Երևաի բուջեից ստանում են համապատասխան դրամական հատուցումներ: 18. վերոհիշյալ կետի պարագայում խիստ մտահոգիչ են թվում նաև արտասահմանյան գործողումների վրա կատարված շաւրջ 20.0 մլն դրամի ծախսերը, երբ մեզ բոլորովին անհայտ են այդ գործողումների արդյունքներն ու արդյունավետությունը, 19. խիստ խնդրահարույց են թվում նաև 2023 թ. Կատարված հետևյալ շռայլ ու չհիմնավորված ծախսերը, որոնք կարելի էր կատարել անձնական օգտագործման դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի անձնական բյուջեների հաշվին կամ էլ կարելի էր պարզապես չկատարել՝ դրանց չհիմնավորվածությամբ պայմանավորված.  խմելու ջրի, մեկանգամյա օգտագործման բաժակների, տնտեսական ապրանքների ձեռք բերման համար կատարված 23.6 մլն դրամի ծախսերն այն պարագայում, երբ բյոււեով նախատեսվել և իրականացվել են համանման նպատակների համար ևս 125.8 մլն դրամի ներկայացուցչական ծախսեր,  հատուկ նպատակային այլ նյութերի գծով ծախսերը՝ 11,4 մլն դրամի չափով, որոնք ուղղվել են տոնական և հիշատակի օրերի, ինչպես նաև այլ միջոցառումների համար նախատեսված մեդալների, ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռք բերման,  այլ նպաստներ բյուջեից հոդվածով փաստացի կատարված 46,6 մլն դրամի ծախսերը՝ ոււղված Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցմանը՝ այն դեպքում, երբ նրանցից շատերը չեն մասնակցում ավագանու աշխատանքներին, չեն կատարում իրենց պարտականությունները, իսկ կատարելու դեպքում էլ՝ խիստ ցածր է նրանց աշխատանքի արդյունավետությունը:

Узнать больше