Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի (Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) 2-րդ մասի պահանջների համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերից բխող իրավական ակտերը ընդունվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկտեում, որը սահմանվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440-Ա որոշմամբ:

   Օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքը:

   Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ: Նախագծով Որոշումը շարադրվում է նոր խմբագրությամբ: Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության հրապարակման կարգը:  

Կարգում լրացվել է ՀՀ պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի հրապարակման մասին դրույթներ, որի համաձայն մետատվյալները հրապարակվում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով: ՀՀ պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի, տվյալների հրապարակման պայմանագրի ձևաթուղթը սահմանված է N 2 ձևում: Կարգի N 3 և 4 ձևերով հաստատված մատյանների վերնագրերը շարադրվել են նոր խմբագրությամբ:

   ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 434-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջների համաձայն ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն: Վերոնշյալ որոշումը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ մշակվել է «Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

  1.   Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի
    N 434-Ն որոշումը համապատասխանեցվում է «Տարածական տվյալների մասին» օրենքի պահանջներին:
  2. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
  3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

   Նախագիծը բխում է Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2300-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշման, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:

  • Обсуждалось

    13.02.2024 - 29.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1861

Принт