ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
__ փետրվարի 2024 թվականի N __ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հոգեբանի որակավորման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթացներ (այսուհետ՝ հոգեբանի որակավորման դասընթացներ): 2026 թվականի հունվարի 1-ից հետո դիմորդ կարող է լինել անձը, որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և անցել է հոգեբանի որակավորման դասընթացներ::
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Обсуждалось
12.02.2024 - 27.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Образование и наука, Работа и занятость, Уголовное законодательство, Уголовный процесс
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1541
Принт