Արմեն Գրիգորյան
25.01.2018
Հոդված 8 Քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքում կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և/կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում կամ կադրերի ռեզերվից՝ տեղափոխության արդյունքում կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Հոդված 10/9 Թեստերում ընդգրկվող առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը՝ մասնագիտական գիտելիքների մասով ևքաղաքացիական ծառայության գրասենյակը՝ կոմպետենցիաների մասով: Հոդված 12/2 Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ թափուր պաշտոնին հավասարազոր պաշտոն զբաղեցնող այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Հանել 12-րդ հոդվածի 5-րդ կետը: Հոդված 10/8 Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից բխող տարբեր բովանդակությամբ թեստեր: Հոդված 10/2 վերջին նախադասություն Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի և քաղաքացիական ծառա¬յութ¬¬յան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները: