«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ԻՆՎԱԶԻՎ` ՕՏԱՐԱԾԻՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի և Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշման պահանջներից:
Հրամանի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ու ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների կողմից, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի դրամաշնորհի շրջանակներում, իրականացված «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ինվազիվ՝ օտարածին կենդանատեսակների ցանկը, hամաձայն որի կարգելվի ցանկում ներառված կենդանատեսակների ինքնակամ օգտագործումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Հրամանի նախագծի ընդունման արդյունքում կփակվեն ոլորտում առկա իրավական բացերը, կառանձնացվեն այն վայրի ինվազիվ՝ օտարածին կենդանիների ցանկը, որոնց ինքնակամ օգտագործումը կենսաբազմազանության պաշտպանության և պահպանության նպատակով կարգելվի:
Կիրականացվեն ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացում:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
12.02.2024 - 01.03.2024
-
Тип
Приказ решение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2042
Принт