Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N531-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Նախագծի ընդունման նպատակն է՝ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ (2023 թվականի դեկտեմբերի 25-ի 2300-Լ որոշման խմբագրությամբ) հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնին (այսուհետ՝ Ծրագրի):

 

2. Առկա իրավիճակը

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ (այսուհետ՝ Որոշում) և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշումներով հաստատված միջոցառումների  ծրագրերով ամրագրվել են մի շարք համանման նպատակներ և դրանց հասնելու ուղղությամբ հաջորդական գործընթացներ՝ 2021-2026թթ ժամանակահատվածում:

 

Որոշման N 2 հավելվածի 2-րդ նպատակի 2.2 կետի վերաբերյալ.

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ նպատակի 2.2. կետով նախատեսված է  «ՀՀ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագծերի մշակում» միջոցառումը:

Սակայն ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1-ին 1.1. կետով այդ նույն միջոցառման՝ «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում» 2017-2024 թվականների ծրագրի շրջանակներում՝ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում» համար ժամկետ է սահմանված 2021-1.07.2024 թ.:

Ըստ այդմ, համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագծերի մշակում» միջոցառումը 2-րդ նպատակի 2.2. կետում, լրացում է կատարվել ավելացվելով լրացուցիչ ակնկալվող արդյունք այն է«ՀՀ Լոռու մարզի և ՀՀ Կոտայքի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում», ժամկետը սահմանելով 2024 թվական հուլիս 1:

 

18-րդ նպատակի 18.1 կետի վերաբերյալ.

531-L-ում 18-րդ նպատակի ներառումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին վերապահված 8-րդ միջոցառման առկայության և դրա կատարման  անհրաժեշտությամբ, որի հիմքում դիտարկվել է ՀՀ ռազմավարության 2022 թվականի մարտի 3-ի N250-Լ որոշմամբ ամրագրված համանուն միջոցառումների ժամանակացույցը։

 

19-րդ նպատակի 1.4 և 1.5 կետիերի վերաբերյալ.

Որոշման N1 հավելվածի 18.1.3 կետով նախատեսված է «Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանում՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լիազորող նորմի սահմանում և դրա հիման վրա ՀՀ կառավարության որոշման ընդունում» միջոցառումը:

Միջոցառման շրջանակում մշակվել և 2022 թվականի հուլիսի 21-ի N01/13/7753-2022 գրությամբ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը:

Նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1596-Ն որոշմամբ, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2023 թվականի հունվարի 17-ին: Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=173816:

Ապա՝ Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել և 2023 թվականի ապրիլի 28-ի N

01/13/5294-2023 գրությամբ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն որոշմամբ: Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183960):

Սակայն, նկատի ունենալով, որ կատարված աշխատանքներին հաջորդելու է բազմաբնակարան շենքերի կառավարիչների մասով սահմանված պահանջների հիման վրա վերապատրաստման դասընթացների մշակումը և կազմակերպումը՝ միջոցառումն ընդլայնվել է և դրանից ելնելով, նախատեսվել է լրացուցիչ ժամկետ:

Միաժանակ, հաշվի առնելով առաջարկը՝ 17-րդ նպատակի 1-ին խնդիրն՝ իր միջոցառումներով, լրամշակվել և ներկայացվել է նոր խմբագրությամբ, որում միջոցառումներն առանձնացվել են:

 

19-րդ նպատակի 3.1 կետի վերաբերյալ.

Որոշման N1 հավելվածի 19.3.1 կետով նախատեսված է «ՀՀ Սահմանադրությամբ Կառավարության՝ բնակարանային շինարարության հանձնառությունը խթանելու նպատակով բնակարանաշինության ֆինանսավորման և բնակարանային քաղաքականության ոլորտներում պետական միասնական քաղաքականությունը սահմանող ՀՀ կառավարության որոշման ընդունում» միջոցառումը:

Նշված միջոցառումը տեղ է գտել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 16.1 կետում:

Այս միջոցառումն անմիջականորեն կապված է պետք է բխի ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 8.4 կետի միջոցառումից («Բնակարանով ապահովելու միասնական սոցիալական ռազմավարությունը և հնգամյա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ):

Ըստ այդմ, միջոցառման ժամկետը համապատասխանեցվում է ԱՍՀՆ 8.4 միջոցառման ժամկետին:

Ընդ որում, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման մեջ 2023 թվականին նախաձեռնած փոփոխությունների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 8.4 կետի միջոցառման կատարման ժամկետը կրկին երկարաձգվել է և ժամկետ է սահմանվել 2025 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակը:

Ըստ այդմ, վերանայվել է նաև Որոշման N1 հավելվածի 17.3.1 կետի միջոցառումը: Սահմանվել է լրացուցիչ նոր արդյունք՝ նոր ժամկետով:

Ինչ վերաբերում է ժամկետի երկարաձգման առաջարկի ներկայացման ժամկետների ողջամտությանն, ապա առաջարկը սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել է դրա ժամկետի ավարտից ավելի քան մեկ ամիս առաջ՝ նպատակ ունենալով դրանով ներկայացվող առաջարկները համադրել նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման մեջ կատարվող փոփոխությունների հետ՝ ապահովելով այդ 2 փաստաթղթերով նախատեսված միջոցառումների ներդաշնակեցումն՝ ինչպես բովանդակային, այնպես էլ ժամկետների մասով:

 

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ծրագրի փոփոխման նապատակը դա համապատասխանեցումն է Կառավարության ծրագրի ժամկետներին և զարգացման ուղղություններին։

 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտը նորմատիվ բնույթ չի կրում:

 

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն առաջանում:

 

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել՝

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող միջոցառումների ծրագրի համապատասխանեցման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ (2022 թվականի դեկտեմբերի 22-ի 2117-Լ որոշման խմբագրությամբ) հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի դրույթների հետ,

- ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 28-ի N02/08.86/10249-2023 հանձնարարականը:

 

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում:

 

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի անհրաժեշտությունը բխում է՝

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։

  • Обсуждалось

    06.02.2024 - 21.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1836

Принт

Предложения

Տիգրան Միքայելյան

06.02.2024

1. Հավելվածի ցանկի 3-րդ կետով սահմանված ակնկալվող արդյունքը անհնարին եմ համարում իրագործել բարեխիղճ և ճշգրիտ սահմանված ժամկետի ընթացքում 2. 7-րդ նպատակի 7.1 ենթակետի "նպատակայնության" բառից հետո առաջարկում եմ ավելացնել "և" 3. 10-րդ նպատակի 10.1 և 10.2 կետերի վերջնաժամկետները միևնույնը չեն կարող լինել քանի որ` 10.2 կետը իրականացման համար անհրաժեշտ է ավարտել 10.1 կետի աշխատանքները։ Առաջարկում եմ վերանայել

Узнать больше