Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին
-
3443 - За
-
3489 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Ծխախոտային արտադրատեսակի նմանակին (հոդված 1, մաս 1, կետ 10) տրված հասկացությունը կարող է շատ լայն մեկնաբանվել՝ սկսած ծխախոտի տեսքով կախազարդից մինչև թղթով փաթաթված թմրախոտ: Ուստի անհրաժեշտ է ծխախոտային արտադրատեսակի հասկացությունը հստակեցնել՝ տալով, օրինակ, դրա օգտագործման հասկացությունը: | ||
2 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հասարակական վայր (հոդված 1, մաս 1, կետ 16) հասկացությունը պետք է ավելի հստակեցնել, արդյոք, օրինակ, մայթերը ընկալվում են այս հասկացության տակ: | ||
3 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 2- ով սահմանվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների իրացման շրջանառության և օգտագործման իրավական կարգավորումը, միևնույն ժամանակ ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների իրացման շրջանառության և օգտագործման հասկացությունները սահմանված չեն սույն Նախագծով: | ||
4 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 3-ի 2-րդ մասից պետք է հեռացնել «ծխախոտային արտադրատեսակի նմականկ» արտահայտությունը, քանի որ ներքևում դրա վերաբերյալ որևէ խոսք չկա | ||
5 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 4-ով և Հոդված 5-ով կարգավորվող հարաբերությունները իրավական ակտերի գերակայության սկբունքով կարգավորում են ԵՏՄ ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով: | ||
6 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 6-ի 5-րդ մասով սահմանվում է զեղչի կիրառման արգելքը, միևնույն ժամանակ նախագիծը չի տալիս «զեղչի» հասկացությունը: Որն է այդ դեպքում համարվելու զեղչի որոշման չափանիշը, ծխախոտի առավելագույն մանրածախ գինը? | ||
7 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 6-ի 7-րդ մասի 2-րդ կետում նշված 100 մետր շառավիղը հաշվվելու է մուտքից թե ընդհանուր տարածքից, անհրաժեշտ է հսկատեցնել: | ||
8 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 7-ի1-ին մասի 7-րդ կետում թվարկված տարածքները կարող են ունենալ նաև ծխելու համար փակ տարածք? Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կովենցիայի անդամ երկրներից մեծ մասում ծխելու համար առաձին հատկացված տարածքները ընդունելի են: | ||
9 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 7-ի 1-ին մասի 16-րդ կետում արդյոք շինհրապարակները ընկալվում են շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքների ներքո: | ||
10 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 7-ի 5-րդ մասից պետք է հեռացնել 2-րդ մասը, քանի որ նույն հոդված երկրորդ մասով ծխելը արգելված չէ: Հետևաբար, այդ վայրերում չի կարող տեղադրվել ծխելու արգելիք մասին տեղեկատվական ցուցանակ: (ստուգել հոված 7-ի մասերի համարակալումը, 1-ին թվագրումը երկու անգամ կրկնվում է տեքստում): | ||
11 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 8-ի 6-րդ մասով հստակ չէ՝ արգելվում է արդյոք ծխախոտային արտադրատեսակների մանրածախ վաճառքում ապրանքների ցուցադրման արգելքը թե պարզապես սահմանափակվում է դրանց ցուցադրման եղանակները: Ապրանքների ցուցադրման արգելքի դեպում պետք է հստակեցնել դրանց իրացման կարգը: | ||
12 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 8-ի 8-րդ մասով հստակ չէ արդյոք կորպորատիվ սոցիալական միջոցառումները համարվում են հովանավորություն և ընկալվում են նշված դրույթ իմաստով: | ||
13 | Անժելիկա Սիմոնյան 02.02.2018 11:05:59 | Հոդված 12-ի 1-ին մասում նշված է «ծխախոտի կախվածություն» արտահայտությունը, որի հասկացությունը տրված չէ նախագծում: | ||
14 | Մեսրոպ Առաքելյան 02.02.2018 11:20:08 | Ընդհանուր առմամբ նախագծում շարադրված նպատակներն ինչ խոսք ողջունելի են, սակայն պարոնայք, ձեր նախատեսած պատժիչ միջոցները պարզապես աբսուրդ են: Խոստովանեք, որ միանգամայն այլ նպատակ եք հետապնդում: | ||
15 | karlen karlenyan 02.02.2018 21:15:36 | Ամբողջ աշխարհն է անցնում նման ճանապարհ... | ||
16 | ruslan petrosyan 02.02.2018 21:27:25 | Ռուսաստանում բազմաթիվ հասարակական վայրերում՝ սպորտային, մշակութային, աշխատանքային վայրերում արգելված է ծխելը, և վարչական տույժեր են նախատեսված, և դրանք վճարում է տվյալ հասարակական վայրի սեփականատերը, ողջունելի է, որ նման բան մեր երկրում կիրառվի | ||
17 | Գօր Առաքելյան 05.02.2018 13:45:49 | Meka mer masin vojmek chi m tatum. taza pox utelu deva | ||
18 | Գօր Առաքելյան 05.02.2018 13:45:49 | Meka mer masin vojmek chi m tatum. taza pox utelu deva | ||
19 | ARAM Hakobyan 05.02.2018 14:06:54 | Պարապ են մնացել սկսել են ստեղծագործել: Օրինակ կանգառում չծխե՛լ: Բա որտեղ ծխել: ԱՄՈԹԱ... | ||
20 | sima gabrielyan 05.02.2018 23:00:31 | Տուգանքի չափսը շատ մեծ է, պետք է վերանայել | ||
21 | Anna Stepanyan 06.02.2018 12:58:22 | chunem | ||
22 | Anna Stepanyan 06.02.2018 12:59:45 | chunem | ||
23 | Anna Stepanyan 06.02.2018 13:02:13 | chunem | ||
24 | Karine Shahzadyan 06.02.2018 13:01:39 | Dem enq | ||
25 | Gevorg Khachatryan 06.02.2018 16:20:34 | Dem em |