Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Խորեն Հարությունյան 05.02.2024 16:10:31 Ի՞նչ է իրենից ներկայացնում "դատարկ խոռոչ" բառակապակցությունը։ Արդյոք ի նկատի ունեք քարանձավները, որոնք ունեն բնական ելք դեպի մակերևույթ, թե՞ ապարառաչացման փուլում ձևավոևված դատարկ տարածությունները․ օրինակ բազալտի լավային հոսքերի մեջ հանդիպվող, կամ էլ հանքայնացման ժամանակ հանքային մարմիններում դատարկ մնացած տարածությունները, կամ էլ վերջիներիս մեջ ժամանակի ընթացքում ջրով տարալուծվելու արդյունքում առաջացած դատարկությունները։ Ինչպես նաև ստորգետնյա եղանակով հանքավայրերի մշակման ժամանակ են արհեստականորեն առաջացվում "դատարկ տարածություններ"՝ հանքախորշեր։ Եթե խոսքը վերաբերվում է բնական պայմաններում առաջացած դատարկություններին, ապա ի՞նչն է անհրաժեշտ կառավարել, իսկ եթե խոսքը վերաբերվում է հանքավայրերի շահագործման ընթացքում արհեստականորեն առաջացած հանքախորշերին, ապա այն իրենից ներկայացնում է ինժիներաերկրաբանակն կոմպլեկս աշխատանքներ, որոնք գծահանվում են մարկշեյդերների կողմից և եթե անհրաժեշտություն կա լրացումներ կատարելու, ապա ճիշտ կլինի, որ նրա կառավարման վերաբերյալ փոփոխոջթյուններ և լրացումներ կատարելու համար նախագիծ ներկայացներ ՀՀ ԷԵ և ԲՊ նախարարությունը, որի հիմքով էլ Շրջակա միջավայրի նախարարությունը տա իր լրացումները կամ հավելումները, քանի որ այն խիստ նեղ մասնագիտական բնույթ կրող զգայուն հարց է, որին կարող են չտիրապետել Շրջակա միջավայրի հարգելի գործընկերները և առանց այդ էլ բարդ մշակման համակարգի առավել բարդ սարքելու ուղված քայլ հանդիսանա, կամ էլ իրենից ներկայացնի ինչ որ իրավիճակի վերաբերյալ նոր լրացում, որը երբևէ գործածելի չի կարող լինել։ Քանի որ, խոսք է գնում նաև հետադարձ լցոնումի և ռեկուլտիվացիայի վերաբերյալ, ապա կցանկանայի նշել նաև, որ դա առավել վտանգավոր ու նեղ մասնագիտական հարց է, որը առավել ևս անհրաժեշտության դեպքում պետք է կատարեն ՀՀ ԷԵ և ԲՊ նախարարության մասնագետները՝ ոլորտում աշխատող մասնագետների հետ համատեղ, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը տա իր եզրակացությունը բնապահպանական առումով։ Ներկայումս դատարկ ապարի հետադարձ լցոնման ժամանակ տնտեսվարողը ներկայացնում է նախագծի մեջ, որին տրվում է ՇՄԱԳ եզրակացություն։ Հիմա հարց է առաջանում, այդ ինչը չենք կառավարում, որ ցանկանում ենք լրացում կատարել, մի գուցե թափոների վճարը վերանայել այն դեպքերում, երբ տնտեսվարողը կատարում է հետադարձ լցոնում, քանի որ հիմնականում մշակված տարածությունները գտնվում են հանքափողից վար հորիզոններում և նրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գրե թե 0 է կամ առնազը հավասար չէ մակերևույթում տեղակայմանը։ Ինչպես նաև կխնդրեյի օգտագործել ճիշտ տերմիններ, հասկանալի դարձնելու համար առաջարկվող փոփոխության նպատակը։ - Նախագծային փաթեթում "դատարկ խոռոչ" բառակապակցություն առկա չէ։ Նախագծից և վերջինիս ընդունման անհրաժեշտության հիմնավորումից պարզ երևում է, որ խոսքը վերաբերվում է ստորգետնյա եղանակով արդյունահանման հետևանքով առաջացած ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներից ստորերկրյա խոռոչներ թափոնների կրկին փոխադրմանը, դրանց կառավարմանը, ինչի մասով իրավակարգավորումը/ընթացակարգը ՀՀ ներպետական օրենսդրությունում բացակայում է։ - Շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանում է Վարչապետի 2019 թվականի hունիսի 1-ի N666-L որոշման հավելված N1-ի՝ 106.4 կետի (Հանման հետևանքով առաջացած ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման ընթացակարգերի սահմանում) միջոցառման կատարող, ինչի շրջանակներում էլ մշակել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Փոփոխությունների արդյունքում սահմանվել է նաև լիազորող նորմ, որի արդյունքում Կառավարությունը լիազորություն կունենա՝ Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման կարգը սահմանելու համար։ Նախագիծը՝ սահմանված կարգով քննարկման է ներկայացվել շահագրգիռ գերատեսչություններ, այդ թվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Ձեր կողմից նշված ՀՀ ԷԵ և ԲՊ նախարարությունը ներկայումս չկա, ուստի անհասկանալի է, թե ո՞ր նախարարության մասին է խոսքը)։ Նախագիծը մշակվում է շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փորձագետների կողմից՝ ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման հարաբերությունները կարգավորող ՀՀ ներպետական օրենսդրությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման հարաբերությունները կարգավորող միջազգային լավագույն փորձը։ - ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող նախագծին տրվում է ՇՄԱԳ եզրակացություն, արդյունահանման թույլտվություն ստանալու համար, սակայն իրավակարգավորումը նշված հարցի մասով (թափոնների տեղափոխում, պահում, ստորերկրյա խոռոչի դիտանցում, հսկողություն, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլտիվացում/վերականգնում, դիտանցում, հսկողություն) բացակայում է։ - Խնդրում եմ նշել այն տերմինները, որոնք անհասկանալի են։
2 Հայկ Մամյան 07.02.2024 23:17:32 Հանքավայրի շահագործման ցանկացած նախագիծ իր մեջ պարունակում է շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնավորված գնահատական, որը դիտարկվում և ստուգվում է փորձագիտական հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում այդ հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն տվյալ եղանակով հանքավայրի շահագործման, կամ առհասարակ հանքավայրի շահագործման նպատակահարմարության մասին: Նախագծերում նաև դիտարկվում է հանքավայրի տարածաշրջանում առկա պատմամշակութային կամ բնական հուշարձան հանդիսացող օբյեկտների առկայությունը օրինակ՝ քարանձավներ, և դրանց վրա հանքավայրի գործունեության ազդեցությունը Տվյալ նախագծերում մանրամասն գնահատվում են հանքի ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական, տնտեսաաշխարհագրական պայմանները, որոնց հիման վրա ընտրվում է/են մշակման համակարգ/եր: Տվյալ աշխատանքներում ներկայացվում են նաև պոչերի պահեստավորման եղանակները և տեղամասերը: Այսպես նշված «ստորգետնյա խոռոչները», որոնք հանքավայրերի ստորգետնյա մշակման եղանակի պայմաններում ավելի հայտնի են անցահատված և արդյունահանված տարածություններ, հանքախորշեր անվանմամբ, մշակման համակարգերի ընտրության ժամանակ դիտարկվում և կանխատեսվում են, ինչպես նաև որոշվում է դրանց լցափակման կամ ամրակապման անհրաժեշտությունը: Հանքավայրի գործունեության ընթացքում տվյալ անցահատված և արդյունահանված տարածությունները չափագրվում և փաստագրվում են հանքի երկրաբանա-մարկշեյդերական ծառայության կողմից և պաշարների մարման տարեկան հաշվետվություններում ներկայացվում են պետական վերահսկող մարմնին: Ամփոփելով վերոգրյալը, կգանք եզրակացության, որ տվյալ տարածություներն արդեն իսկ լրիվությամբ գտնվում են պետության վերահսկողության ներքո: Նախագծի վերաբերյալ առաջանում են հարցեր. - անհասկանալի է հետևյալ բառակապակցությունը՝ «...ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման...» - «ստորգետնյա խոռոչներ» ասվածը ինչպիսի՞ փորվածքներին է վերաբերվում՝ հանքուղիներին, թե՞ արդյունահանված տարածություններին, թե՞ երկուսին էլ: - «ստորգետնյա խոռոչներ» ասվածն ունի ինչ-որ մասշտաբ, այսինքն ի՞նչ ծավալից սկսված է այն դիտարկվում որպես այդպիսին: Նախագծի հիմնավորում բաժնում նշվում է, որ. ««Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:» հարց է ծագում նման փոփոխությունների նպատակահարմարության մասին, քանի որ այդ փոփոխությունները կավելացնեն միայն թղթաբանությունը առանց շոշափելի դրական ազդեցության: -Նախագծային փաթեթից պարզ երևում է, որ խոսքը վերաբերվում է ստորգետնյա եղանակով արդյունահանման հետևանքով առաջացած ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներից ստորերկրյա խոռոչներ թափոնների կրկին փոխադրմանը, դրանց կառավարմանը։ - Ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող նախագծին տրվում է ՇՄԱԳ եզրակացություն, արդյունահանման թույլտվություն ստանալու համար, սակայն իրավակարգավորումը նշված հարցի մասով (թափոնների տեղափոխում, պահում, ստորերկրյա խոռոչի դիտանցում, հսկողություն, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլտիվացում/վերականգնում, դիտանցում, հսկողություն) բացակայում է։ -Նախագիծը՝ սահմանված կարգով ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններ, այդ թվում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և գտնվում է քննարկման փուլում։